Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Միայն ապուշը կարող է մտածել, թե կարող եմ արդարացնել մեկին, ով հանձնել է իմ հայրենիքը»․ Սերժ Սարգսյան

«Միայն ապուշը կարող է մտածել, թե կարող եմ արդարացնել մեկին, ով հանձնել է իմ հայրենիքը»․ Սերժ Սարգսյան
45
Այսօր, 13:36

«Ժամկետների հետ կապված ձեր հայտարարությունը կրկին թիրախավորեց ձեզ»,- դիմելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ասաց լրագրողը։ «Հարցը հնչել է Սահմանադրության փոփոխության համատեքստում և իմ պատասխանն էլ հնչել է հենց այդ տրամաբանությունից։ Մարդիկ մանիպուլացնում են իմ խոսքը կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են»,- նշել է Սարգսյանը և շարունակել․ «Միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել Հայաստանը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ինչ է ստացվում, որ այսքանով հանդերձ նա մեղավոր է 3-րդ ժամկետի գնալու համա՞ր»։

Հիշեցնենք՝ նախօրեին լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետ է գնում, Սերժ Սարգսյանը պատասխանել էր․ «Չեմ կարծում, որ երրորդ ժամկետ է ընտրվում, որովհետև նախկին երկու ընտրությունները եղել են արտահերթ, այնպես որ երրորդ ժամկետի խնդիր չկա»։

«Միայն ապուշը կարող է մտածել, թե կարող եմ արդարացնել մեկին, ով հանձնել է իմ հայրենիքը»․ Սերժ Սարգսյան