Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան

«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան
56
Այսօր, 18:06

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Սրանց ցինիզմի աստիճանը՝
Ալեն Սիմոնյանը պատգամավորների երդման առաջարկվող նոր տեքստ է հրապարակել, որը շուտով պատրաստվում են դնել քվեարկության՝
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա, որովհետև այն ամենի համար, որ պետք է դուք երդվեք, արդեն իսկ չեք արել․ այդ բոլորը խախտած գնաք-երդվեք, որ ի՞նչ լինի»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան