«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան

Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա ավերիչ երկրաշարժից 40,000 զոհով ու 500,000 անօթևանով դուրս գաս ու կամքդ չկոտրվի, մտնես պատերազմի մեջ քեզնից առնվազն 2 անգամ մեծ տնտեսություն, բանակ, տարածք ու բնակչություն ունեցող պետության հետ։ Ու 2 տարի ընթացող սպառող պատերազմի արդյունքում հաղթող դուրս գաս, ՀԵՏՈ 25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր։
Էտ 25 տարին այնպես ենք մսխել ազգովի, որ էս մարդը իրո՛ք, որ հասնում է մեզ։
Բա դո՞ւք, դղյակասեր ջիպիստներ․․․
Լա՛վ, լափել, լափել եք, բա կրթության ու մշակույթի հետ ինչո՞ւ եք այդպես վարվել, ինչո՞ւ։ Ինչո՞ւ պիտի այսպիսի հասարակություն ունենայինք այսօր, որ ինքն իր լավը, վատից չի տարբերում։ Թե՞ դրանում էլ են ներկաները մեղավոր։
Մի բանի վրա եմ զարմանում միայն։ Մի՞թե այդքան խելք էլ չկա, ելնեք ասեք՝ տհաս ենք եղել, չենք հասկացել, ներեք մեզ․․․
Չէ՛, դուք էտքան չկա՛ք, վայլեք իրար, մինչև ձեր ժամանակները անցնի․․․
Բարի գիշեր մտածողներին, տառապողներին ու հավատը սրտում պայքարն ու վերելքը շարունակողներին»:

«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
49Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
69Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
72Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
76Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
85Երեկ, 22:06
Լեբեդևը դրական է գնահատել ԱՊՀ-ում նախագահելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունը
89Երեկ, 21:42
Ֆրանսիայում երկօրյա բողոքի ցույցերի վնասը գնահատվում է 207 միլիոն եվրո
136Երեկ, 21:24
«Ո՞ր գողականներն են գնացել գեյ ձևացել, որ հանդիպենք, իմանանք՝ ինչպես մեզ պահել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
95Երեկ, 20:36