«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին ինձ հաճախ են հարցնում՝ իրավունք ունի՞ արդյոք եկեղեցին խառնվել քաղաքականությանը։ Պատասխանեմ։
Իրականում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ՉԿԱ ՈՐԵՎԷ ԱՐԳԵԼՔ, որն արգելում է եկեղեցուն կամ հոգևորականներին մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ Հոգևորականները ՀՀ քաղաքացիներ են և հենց այդ հիմքով ունեն նույն քաղաքական իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները։
Այլ հարց է, որ եկեղեցին, հաշվի առնելով իր համահայկական ու համազգային բնույթը, բարոյական առումով պետք է վեր կանգնած լինի որոշ «ճղճիմ» հարցերից, որոնցից շատերը սովորական պայմաններում կազմում են քաղաքական կյանքի բովանդակությունը։ Այս գյուղում՝ գյուղապետ, այս քաղաքում՝ քաղաքապետ, այս մարդը՝ պատգամավոր և այլն։ Բարոյական տեսանկյունից ընդունված է համարել, որ եկեղեցին չպետք է ներքաշվի նման գործընթացների մեջ։ Եվ սա, իրոք, ճիշտ մոտեցում է, քանզի եթե եկեղեցին ակտիվորեն ներգրավվի նման հարցերում, ապա կարժեզրկի ինքն իրեն։
Սակայն կան նաև գոյաբանական իրավիճակներ, որոնք, ցավոք, մեր պատմության մեջ քիչ չեն եղել։ Ավարայրն ու Սարդարապատը դրանց օրինակներն են։
Նման դեպքերում, իմ խորին համոզմամբ, քանի որ որևէ օրենսդրական արգելք չկա, եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է հանդես գալ և բարձրացնել իր ձայնը, նույնիսկ եթե դա ենթադրում է քաղաքական դիրքորոշում կամ մասնակցություն։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք պնդել, որ, օրինակ, 1918 թ. Մայիսյան հերոսամարտերից առաջ ևս եկեղեցին չպետք է միջամտեր քաղաքականությանը և պետք է լուռ մնար։ Իսկ նման մոտեցումն, անշուշտ, անընդունելի է։
Եվ այսպես՝ Հայ առաքելական եկեղեցին, այո՛, սովորական պայմաններում պետք է վեր կանգնած լինի քաղաքականությունից։ Սակայն երբ առաջանում են ազգի ու պետության գոյությանն առնչվող լրջագույն՝ գոյաբանական վտանգներ, եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է արտահայտվել, այդ թվում՝ նաև քաղաքականության ոլորտում։
Հակառակ դեպքում եկեղեցին պարզապես կկորցնի իր հեղինակությունը»։

«Սուրեն Պապիկյա′ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
2823:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
5122:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
5822:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
7222:06
Լեբեդևը դրական է գնահատել ԱՊՀ-ում նախագահելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունը
7721:42
Ֆրանսիայում երկօրյա բողոքի ցույցերի վնասը գնահատվում է 207 միլիոն եվրո
12421:24
«Ո՞ր գողականներն են գնացել գեյ ձևացել, որ հանդիպենք, իմանանք՝ ինչպես մեզ պահել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8920:36
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի կունենա գերիների փոխանակում
8819:48