Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իրավապահ համակարգում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է դատական համակարգում սպասվող աղմկոտ զարգացումների թեման։ Մեր իրավապահ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում չի բացառվում, որ կաշառքի գործով հերթական դատավորի ձերբակալություն լինի, ընդ որում՝ խոսակցությունները վերաբերում են հենց Հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկին։ Իրավապահները ուսումնասիրում են նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ քննված մի շարք գործերի հանգամանքներ, ինչպես նաեւ դրանց շրջանակում կայացված դատական ակտերը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ուշադրության կենտրոնում հայտնված դատավորի գործունեության վերաբերյալ իրականացվում են օպերատիվ եւ քննչական բնույթի գործողություններ։
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ գրել էինք, որ իրավապահ համակարգում մեկնարկել են ստուգողական գործողություններ դատական համակարգի որոշ ներկայացուցիչների մասով։ Դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավական կոշտ հայտարարությունը, որը հնչեց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ասում եմ՝ թող բոլորն իրենց հաշիվ տան, թե ինչով են զբաղված։ Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու եւ դատվելու են։ Անունները կհրապարակվեն ըստ քրեական գործերի, երբ լինեն այդպիսի քրեական գործեր»,- հայտարարել էր Փաշինյանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի այդ հայտարարությունից հետո իրավապահ մարմիններում զգալիորեն ակտիվացել են դատավորների գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունները։
Սպասվում են կալանավորումներ»։

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
4322:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5721:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
7420:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
8320:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
8519:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
8219:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
11119:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
8718:48