«Հիշողության կորուստը պետության և ինքնության կորուստն է». Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկազի ու մեր մյուս նահատակված տղաների նկարները ջնջելը պատահականություն չէ, այդ ամենը բացարձակապես տեղավորվում է այսօրվա իշխանական նույն կործանարար գաղափարախոսության մեջ, որի նույն շղթայի օղակներն են՝ «այդ տղաները զոհվել են հանուն ոչնչի», «Ղարաբաղը երբ է մերը եղել», «եկեղեցին ու խաչքարը սուտ են» ու նմանատիպ այլ հակազգային ու անասնական խոսույթները...
Այս ամենը պերմանենտ կերպով ներարկվում ու կոդավորվում է մարդկանց գլխում։ Ցավալին այն է, որ շատերն արդեն անգիտակցաբար, իսկ շատերն էլ՝ զուտ ռեֆլեքսորեն, կրկնում ու պաշտպանում են այս կեղծ օրակարգերը, որոնք իշխանությունների կողմից շարունակաբար նետվում են տեղեկատվական դաշտ։ Կարճ ասած՝ նպատակաուղղված ձևով տանում են ազգային հիշողության կանխամտածված ոչնչացման:
Ու այստեղ տեղին է հիշել մեծն դասականի խոսքերը՝ «մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ....»
Այս խոսքերն ունեն խորը փիլիսոփայական, հոգեբանական, բայց այսօր արդեն՝ առավելապես քաղաքական իմաստ։ Մարդը կենդանուց տարբերվում է անցյալը վերլուծելու, սեփական արարքների ու պատմության համար ապրումներ ունենալու և հենց այդ հավաքական հիշողության շնորհիվ ապագա կառուցելու ունակությամբ։
Այսօր քաղաքական մակարդակով փորձ է արվում մեզ զրկել հենց այդ հիշողությունից, որովհետև առանց հիշողության հանրությանը ղեկավարելն ավելի հեշտ է։ Տղաների պատկերները ջնջողները ցանկանում են մեզ վերածել այդ ամնեզիայի դաշտում արածող զանգվածի, որի աչքի առաջ երեկ հայրենիք ու սերունդ են մորթել, իսկ ինքն այսօր շարունակում է հանդարտ «արածել»։
Հիշողության կորուստը պետության և ինքնության կորուստն է...»:

176 մլն դրամ՝ նոր անձնագրի շնորհանդեսին․ «Հրապարակ»
9509:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9407:24
«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
16000:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
155Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
146Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
134Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
111Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
125Երեկ, 22:06