«Արդեն չորրորդ տարին է՝ զրկված եմ անձամբ շնորհավորելու հնարավորությունից»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից․ «Ճակատագրի անբացատրելի պտույտով 2018-ից սկսած, երբ պատիվ ունեցա շատ ավելի մտերիմ դառնալ, շատ ավելի խորը ճանաչել և շատ ավելին սովորել Սերժ Սարգսյանից, արդեն չորրորդ տարին անընդմեջ զրկված եմ իր ծննդյան առիթով իրեն անձամբ շնորհավորելու հնարավորությունից:
2023-ին և 2024-ին բանտից էի դիմում իրեն, 2025-ին՝ տնային կալանքից, և հիմա՝ կրկին բանտախցից:
Հարկադրված հեռավորությունն ու արգելքները, կարծես, յուրահատուկ ոսպնյակ լինեն, որ ուժեղացնում են պատկերները, էմոցիաները, գնահատականներն ու թույլ տալիս ավելի լավ տեսնել թե՛ քեզ շրջապատող մարդկանց, թե՛ քեզ շրջապատող իրականությունը:
Մեր պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ կերպար, ում նկատմամբ ժամանակն ու մարդիկ (և կապ չունի՝ մոտիկ, թե հեռու, ծանոթ, թե անծանոթ) այդքան անարդար են եղել:
Մարդ, ով սեփական բոլոր սխալներով կամ խնդիրներով հանդերձ՝ ինչպես յուրաքանչյուրս, իր ուսերի վրա է համբերատար կրում նաև այլոց՝ նույնիսկ սեփական ժողովրդի սխալների բեռը:
Մարդ, ով ներքուստ համակերպվել և հանդուրժում է սեփական ժողովրդի մի մասի համար հոգեբանական փրկօղակ դարձած «սաղ Սերժնա մեղավոր» կուրամիտ մանտրան, միայն, թե մի կծու բառ կամ կտրուկ զգացմունք չարտահայտի իր համար կյանքի գերակա առաքելություն դարձած Հայրենիքի զավակներին ու դուստրերին:
Մարդ, ով իր ժողովրդի համար եղել է շանթարգել՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ պետական ծառայության մեջ, թե՛ պաշտոնանկությունից հետո: Եվ առայսօր...
Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն Նախագահ: Մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած:
Առողջ լինե՛ք Ձեր ընտանիքով, մեզանից և Հայրենիքից անպակաս:
Հուսամ, Ձեր գալիք ծնունդին կխախտվի Ձեզ հեռվից շնորհավորելու տհաճ ավանդույթը, իսկ Բաքվի բանտերից վերադարձած ձեր ընկերների հետ զրույցները հասկանալու համար ես կլարեմ քաղցրահունչ արցախյան բարբառը հասկանալու իմ ամբողջ ունակությունը»:

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
1114:42
«ՔՊ-ից ասում են, որ պատրաստվում են ձեր խմբակցությանը քաղաքականապես ոչնչացնել»․ լրագրողը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
3814:24
«Հեշտ չէ ընդունել, որ ապրում ես ատոմային գերտերությունում, որի վրա ուկրաինական ինչ-որ դրոններ են ընկնում»․ Վլադիմիր Հովհաննիսյան
5014:12
«Գործողությունն ուղղված է ոչ միայն Ծառուկյանի դեմ, այլև՝ ՀՀ տնտեսության». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
4614:06
«Ռուբիոյի հետ հանդիպումը կկայանա վաղը»․ Լավրով
9613:34
«Սա քաղաքական հետապնդում է՝ ուղղված Նարեկ Կարապետյանի գործունեությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6913:00
«Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ Սարգսյան (տեսանյութ)
7112:48
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)
4812:42