«Սփյուռքը ևս պետք է գնահատական տա Փաշինյանի ապազգային քաղաքականությանը»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը չի պատրաստվում արձագանքել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնապես ընդունմանը։
Այսպիսի արձագանք կարող էր տալ միայն թուրքական շահի սպասարկողը։
Արդեն ոերրորդ անգամ Փաշինյանը բացահայտ հաստատում է իր կողմից Հայոց ցեղասպանության փաստի ուրանալը և թուրք-ազեռական տանդեմի շահերը սպասարկելը։
Դիմում եմ աշխարհասփյուռ մեր Սփյուռքին, արդյոք հաշտ եք Փաշինյանի այս մոտեցումների հետ, երբ նա ուրանում է Ցեղասպանության փաստը, ինչի արդյունքում դուք ստիպված եք եղել սփռվել ամբողջ աշխարհում։ Արդյոք հաշտ եք այն մտքի հետ, որ մենք պետք է ուրանանք մեր անցյալն ի շահ թուրքական նարատիվների։ Արդյոք հաշտ եք, որ մեկ դարից ավել Ձեր պայքարը արդարության համար Փաշինյանը և նրա թիմը արժեզրկի և ոչնչացնի...
Կարծում եմ, որ միասնական Սփյուռքը ևս պետք է գնահատական տա Փաշինյանի կողմից նման ապազգային և հակահայկական քաղաքականությանը։
Հ.Գ. Սա Փաշինյանի խոսքերն են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ․ «Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»»։

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
1114:42
«ՔՊ-ից ասում են, որ պատրաստվում են ձեր խմբակցությանը քաղաքականապես ոչնչացնել»․ լրագրողը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
3814:24
«Հեշտ չէ ընդունել, որ ապրում ես ատոմային գերտերությունում, որի վրա ուկրաինական ինչ-որ դրոններ են ընկնում»․ Վլադիմիր Հովհաննիսյան
5014:12
«Գործողությունն ուղղված է ոչ միայն Ծառուկյանի դեմ, այլև՝ ՀՀ տնտեսության». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
4614:06
«Ռուբիոյի հետ հանդիպումը կկայանա վաղը»․ Լավրով
9613:34
«Սա քաղաքական հետապնդում է՝ ուղղված Նարեկ Կարապետյանի գործունեությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6913:00
«Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ Սարգսյան (տեսանյութ)
7112:48
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)
4812:42