«Նախկիններն ու ներկաները, քաղաքական հակառակորդի դեր խաղալով, փաստացի միավորվել են»․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է կուսակցության հայտարարությունը․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանությունը պահպանելու մոլուցքով հայտնվել է քաղաքական լուրջ հակասության մեջ։
Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել էր, որ ընտրակաշառքն էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Սակայն այսօր նույն քաղաքական ուժի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում ամեն կերպ պաշտպանում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումը՝ պնդելով ճիշտ հակառակը։
Հանրությունն իրավացիորեն հարցնում է՝ այդ դեպքում ո՞վ է ճիշտ։ Եթե դատարանում ներկայացվող դիրքորոշումն է ճիշտ, ապա Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն ինչպե՞ս պետք է գնահատել։ Իսկ եթե ճիշտ էր նրա հայտարարությունը, ապա ինչո՞ւ է նրա քաղաքական թիմն այսօր դատարանում պաշտպանում հակառակ տեսակետը։
ԴՕԿ կուսակցության գնահատմամբ՝ վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի հետևանքով խեղաթյուրվել է ժողովրդի ազատ կամարտահայտությունը, իսկ ԴՕԿ կուսակցության ընտրողների ձայների մի մասը չի արտացոլվել ընտրությունների իրական արդյունքներում։
Այսօր նախկիններն ու ներկաները, քաղաքական հակառակորդի դեր խաղալով, փաստացի միավորվել են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել վիճարկվող ընտրությունների արդյունքները և թույլ չտալ, որ Սահմանադրական դատարանը վերականգնի սահմանադրական արդարությունը։
Տեր ենք մեր ձայներին։ ԴՕԿ Կուսակցության հետ չեն կատակում»:

«Եվրոպան կարող է Ռուսաստանի դեմ հակամարտութուն հրահրել մինչև 2030 թվականը»․ Դմիտրի Պոլյանսկի
4018:47
«Նախկիններն ու ներկաները, քաղաքական հակառակորդի դեր խաղալով, փաստացի միավորվել են»․ ԴՕԿ
3118:24
«Թեհրանը Դոհայի հետ բանակցություններ կվարի՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման շուրջ»․ Բաղայի
4318:21
«Արդեն չորրորդ տարին է՝ զրկված եմ անձամբ շնորհավորելու հնարավորությունից»․ Արմեն Աշոտյան
4018:12
«Արդյո՞ք խոստանում են, որ այլևս ամեն մի անհիմն գործ չի հասնի դատարան»․ Լուսինե Մարտիրոսյան
4817:48
«Ցեղասպանության ճանաչման հարցում հայաստանյան հանրությունը գտնվում է ծայրահեղությունների դաշտում»․ Հակոբ Բադալյան
4717:24
«Եթե այս տրամաբանությունը շարունակվի, շուտով թուրքավարի կսկսեն խոսել «1915թ. իրադարձությունների» մասին»․ Արմեն Այվազյան
5217:12
«Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը»․ Բագրատ Միկոյան
4217:00