«Սա սեփական իշխանությունը երկարաձգելու ցինիկ գործընթաց է՝ օրենքի շղարշով քողարկված»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրի բյուջետային համակարգում, այլևս հնարավոր չէ անվանել պետական կառավարում։ Սա սեփական իշխանությունը երկարաձգելու և հավատարմություն գնելու բացահայտ, ցինիկ գործընթաց է՝ օրենքի շղարշով քողարկված։ Մինչ երկրում հազարավոր ընտանիքներ բառացիորեն գոյատևման կռիվ են տալիս, մինչ կենսաթոշակների և նպաստների թեմաներով բյուջեում միշտ «փող չկա», իշխող քաղաքական ուժը՝ ՔՊ-ն, Սահմանադրական դատարանում իր ներկայացուցչի՝ Սրբուհի Գալյանի ձեռամբ, հերթական շռայլ նվերն է մատուցում ՍԴ դատավորներին։
Լսե՛ք այս թվերը և ձե՛քզ արեք հետևությունները. միայն 2026 թվականին ՍԴ նախագահի, փոխնախագահի և 7 դատավորների հավելավճարների համար պետական բյուջեից, այսինքն՝ ձեր գրպանից, հատկացվելու է ավելի քան 46 միլիոն դրամ (46,775,040 դրամ)։
Եկեք տեսնենք, թե ինչպես է բաշխվում այս «հռետորական սիրո» արդյունքը.
ՍԴ նախագահին՝ շուրջ 7.7 միլիոն դրամ լրացուցիչ հավելավճար,
ՍԴ փոխնախագահին՝ մոտ 5.8 միլիոն դրամ,
7 դատավորներից յուրաքանչյուրին՝ տարեկան ավելի քան 4.7 միլիոն դրամ։
Սա միայն հավելավճարն է։ Այն հավելավճարը, որի շեմը դարձյալ ՔՊ-ի թեթև ձեռքով 80 տոկոսից դարձավ 100 տոկոս։ Այս մեկ մարդու հավելավճարը գերազանցում է մեր երկրի ուսուցչի, բժշկի կամ գիտնականի ամբողջ տարեկան աշխատավարձը։ Բայց ամենաուշագրավը ժամանակագրությունն է, որը ջրի երես է հանում այս ամբողջ գործարքի իրական դրդապատճառները։ Հետաքրքիր, ավելի ճիշտ՝ ֆանտաստիկ «զուգադիպությամբ», ՍԴ դատավորներն այս բարձրացված աշխատավարձերը ստացել են հունիսի 1-ին՝ ընտրություններից ուղիղ 6 օր առաջ ։
Սա պատահականությո՞ւն է։ Իհարկե ո՛չ։ Սա քաղաքական կաշառք է՝ ձևակերպված օրենքի տառով։ Սա ընտրություններից առաջ դատական բարձրագույն ատյանի լոյալությունն ապահովելու ուղղակի գինն է։ Երբ իշխանությունը գիտի, որ կորցրել է ժողովրդի վստահությունը, նա փորձում է գնել համակարգի վստահությունը՝ բյուջեի հաշվին։
Մենք տեսնում ենք մի իրավիճակ, որտեղ պետական միջոցները ծառայում են ոչ թե հանրային շահին, ոչ թե տարածաշրջանային զարգացմանը կամ աղքատության կրճատմանը, այլ իշխանական էլիտայի հարմարավետությանը։
Սա բյուջետային թալան է, որը կատարվում է բոլորիս աչքի առաջ։ Ու քանի դեռ այս համակարգը չի փոխվել, քանի դեռ բյուջեն չի ծառայում քաղաքացուն, մենք ունենալու ենք հարուստ դատավորներ և օրեցօր աղքատացող հասարակություն։
Ենթադրությունները և հաստատուն քայլերը թողնում եմ մեզ և մեր հավաքական արժանապատվությանը»։

«Այս տեմպով մոտենում ենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին»․ Քրիստինե Վարդանյան
39Երեկ, 23:54
«Սա սեփական իշխանությունը երկարաձգելու ցինիկ գործընթաց է՝ օրենքի շղարշով քողարկված»․ Հրայր Կամենդատյան
41Երեկ, 23:36
«Քաղաքական հարցերը պետք է լուծեն քաղաքական գործիչները, ոչ թե իրավաբանները»․ Վարազդատ Հարությունյան
44Երեկ, 22:42
«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել
48Երեկ, 22:30
«Կուսակցապետության խնդիրն ենք նշել, քննարկել ենք 79 հազար քաղաքացու «չաշխատող» անձնագրի հարցը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
52Երեկ, 22:06
«Երբ բացակայում է վստահությունը, քանդվում է ժողովրդավարական հասարակության ամբողջ կոնստրուկտը»․ Արա Պողոսյան
46Երեկ, 21:30
«Այստեղ որևէ մի արտառոց կամ խնդրահարույց երևույթ չկա»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
60Երեկ, 21:18
ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը»․ Արտակ Զաքարյան
80Երեկ, 20:54