«Համակարգային խախտումներ են արձանագրվել․ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն»․ Լիպարիտ Դրմեյան

«Մենք ՍԴ դիմում չենք ներկայացրել նրա համար, որ եթե ընտրությունների արդյունքները չլինեին այնպիսին, ինչպիսին կան, մենք անցնում էինք խորհրդարան, կամ չէինք անցնում․ մենք արձանագրել ենք խախտումներ, այդ խախտումները, մեր համոզմամբ, եղել են համակարգային»,- այս մասին այսօր ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
«Էականորեն տարբեր է մեր ներկայացրած դիմումի բովանդակությունը՝ այն առումով, որ հիմնական շեշտադրման անկյունաքարը նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում տեղ գտած խախտումներն են, և հատկապես իշխող ուժի կողմից թույլ տրված խախտումները, որովհետև այդ խախումների արդյունքում չի ձևավորվել ընտրողների այն կամքը, որը կլիներ հավասար պայմանների դեպքում»,- նշեց Դրմեյանը։
Անդրադառնալով պատասխանողների ու հարակից պատասխանողների ելույթներին՝ Դրմեյանն ընդգծեց. «Հակակոռուպցիոն կոմիտեն նշեց, որ համատարած խախտումներ են եղել, ընտրակաշառքը ամբողջ Հայաստանում է եղել, Երևան քաղաքով մեկ, և սա հենց փաստում է այն հանգամանքը, որ եթե եղել են նման խախտումներ, ուրեմն առավելապես պիտի ընտրությունները ճանաչվեն անվավեր։ Դրանից ավել վառ ապացույց, որ ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր, ես կարծում եմ լինել չի կարող»։

«Հեշտ չէ ընդունել, որ ապրում ես ատոմային գերտերությունում, որի վրա ուկրաինական ինչ-որ դրոններ են ընկնում»․ Վլադիմիր Հովհաննիսյան
014:12
«Գործողությունն ուղղված է ոչ միայն Ծառուկյանի դեմ, այլև՝ ՀՀ տնտեսության». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
1414:06
«Ռուբիոյի հետ հանդիպումը կկայանա վաղը»․ Լավրով
7013:34
«Սա քաղաքական հետապնդում է՝ ուղղված Նարեկ Կարապետյանի գործունեությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5713:00
«Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ Սարգսյան (տեսանյութ)
6212:48
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)
4212:42
Լավրովն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
8012:42
«Շատերի համար նա դարձել է քաղաքական հետապնդման խորհրդանիշ»․ Վահագն Սարոյան
5112:30