«Շնորհակալ եմ 52 մլն եվրոյի չափով աջակցության համար՝ լիահույս եմ՝ ԵՄ-ի աջակցությունը կլինի շարունակական»․ Նիկոլ Փաշինյան

«Մեր գործընկերության հիմքում ունենալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը՝ մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը»,-Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նաև հայտնելով, որ երկկողմ քաղաքական օրակարգի համար ձեռք բերվել կարևոր պայմանավորվածություններ
«Հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները ևս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր Կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության ամրապնդման և խաղաղության օրակարգերին։
Տիկին նախագահ, այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը և ԵՄ-ն միմյանց ավելի մոտ են, քան երբևէ։ Այս արտահայտությունն օրեցօր ավելի է նյութականանում՝ ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական՝ տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ ԵՄ-ի աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրված 52 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար՝ լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանումների խթանման ուղղությամբ ԵՄ-ի աջակցությունը կլինի շարունակական։
Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՄ-ի անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար։ Արդեն մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահն այդ մասին հայտնեց։ Այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Եվրոպական միությունը կկիրառի այս գործիքը։
Լիահույս եմ, որ ԵՄ-ի և ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը։ Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է»,- նշեց Փաշինյանը։

«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1512:48
«Ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն բռնապետություն է, և այն ունի արտաքին հովանավորներ»․ Ստեփան Դանիելյան
2412:42
«Շնորհակալ եմ 52 մլն եվրոյի չափով աջակցության համար՝ լիահույս եմ՝ ԵՄ-ի աջակցությունը կլինի շարունակական»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3112:30
«Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի»․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամնավորին (տեսանյութ)
2912:24
«Իսրայելը մտադիր է հրաժարվել ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից»․ Նեթանյահու
6812:22
Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
2512:18
«ՔՊ-ն առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքի հետ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
2912:06
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
3212:00