«Բարոյական աջակցությամբ գոտեպնդո՞ւմ է, թե՞ ակնարկում քաղաքական աջակցության պատրաստակամության մասին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ՌԴ նախագահը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է տոկունություն՝ «այն փորձությունների հանդիման, որ նա և նրա ընտանիքը բախվում են ներկայումս»։
Պուտինի ձևակերպման տողատակը բավականին հստակ է, բավականին հասկանալի։
Բայց, բազմիմաստ է ակնարկը։ Նա ընդամենը բարոյական աջակցությամբ գոտեպնդո՞ւմ է երկրորդ նախագահին, թե՞ ակնարկում ընդհուպ քաղաքական աջակցության պատրաստակամության մասին։ «Դիմացեք», ասում է ՌԴ նախագահը՝ ըստ էության։ Սակայն, «Դիմացեք», և ի՞նչ։
Սա է հարցը։ Այստեղ Հայաստանում կան տարբեր ընկալումներ։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի համակիրների շրջանում կա տարածված ընկալում, որ ՌԴ նախագահը կօգնի երկրորդ նախագահին։
Ինքս թերահավատ եմ այդ հարցում, և ոչ այն պատճառով, որ Պուտինն անտարբեր է, կամ նման մի բան։ Հարցն այն է, որ պետությունների ղեկավարների միջև անձնական, մարդկային շփումներով հանդերձ, նրանց վարքագիծը այդուհանդերձ ձևավորվում է պետական առաջնահերթություններով։ Պուտինը մարդկայնորեն դրսևորում է իր վերաբերմունքը, բայց քաղաքական վարքագծի իմաստով կարծում եմ, որ երկրորդ նախագահի ճակատագիրը ներկայումս նրա համար այսպես ասած առաջնահերթությունների շարքում չէ։
Գուցե սխալվում եմ, դա իմ բնականաբար սուբյեկտիվ գնահատականն է, այն էլ տվյալ հարցի վերաբերյալ ինֆորմացվածության գրեթե զրոյական մակարդակի պայմաններում։
Այդ իսկ պատճառով, ես իմ գնահատականը կամ մեկնաբանությունը կառուցում են ընդամենը ՌԴ շահերի վերաբերյալ դատողության իմ սխեման կառուցելով։ Այդտեղ է, որ ես երկրորդ նախագահի քաղաքական ճակատագիրը այս պահին չեմ տեսնում ՌԴ՝ Հայաստանի հետ կաօված կամ Հայաստանին առնչվող առաջնահերթությունների շարքում։
Դա է նաև, որ կարծում եմ՝ երկրորդ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակում նրա քաղաքական պաշտպանության մարտավարությունը պետք է կառուցել «ներքաղաքականության», այլ ոչ թե «աշխարհաքաղաքականության» հիմքով»։

«Կարող է գալ մի պահ, որ Ադրբեջանը Քոչարյանին ու Շահրամանյանին էլ պահանջի»․ Թաթուլ Հակոբյան
015:48
Իսրայելն ու Հունաստանը 3 միլիարդ եվրոյի պաշտպանական համաձայնագիր են ստորագրել
1415:42
Պուտինը ժամանել է Բիշքեկ (տեսանյութ)
2415:36
«Իշխանությունը փորձելու է հնարավորինս երկար մեկուսացնել Արմենին՝ քաղաքական գործընթացներից»․ Տիգրան Աբրահամյան
3215:24
«Բարոյական աջակցությամբ գոտեպնդո՞ւմ է, թե՞ ակնարկում քաղաքական աջակցության պատրաստակամության մասին»․ Հակոբ Բադալյան
3115:18
Նոր մանրամասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից
5215:12
«Ճաղերի հետևում են Արցախի բոլոր նախագահները․ Երևանի ու Բաքվի քաղաքականությունների ինչպիսի՜ զուգամիտում»․ Արթուր Խաչատրյան (լուսանկար)
3714:54
Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
8014:48