«Ինչո՞ւ է ՌԴ-ն մեզ մղում հանրաքվեի ճանապարհով որոշելու ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղղությունը»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բիշքեկում Պուտինը ևս մեկ անգամ ՆՓ-ի հետ կխոսի Մոսկվայի դիրքորոշման մասին և կհորդրոի ինչպես ԵԱՏՄ-ը մնացած անդամները գնալ հանրաքվեի ճանապարհով։ Այս մասին ասել է Պեսկովը։
Ինչո՞ւ է ՌԴ-ն մեզ մղում հանրաքվեի ճանապարհով որոշելու ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղղությունը դեպի «Եվրոպա», իսկ իրականում դեպի Թուրքիա։ «Մուժիկն» ու «բեյէֆենդին» Բարձր դռան համաձայնությա՞ն են եկել, թե՞ Վ.Պուտինն ունի տվյալներ, որ հայ ժողովուրդն ընտրելու է ԵԱՏՄ-ն, իսկ միգուցե հոգնել են հայկական հարցից և ուզում են բեռնաթափվել։
Տեսականորեն վաղը Հայաստանում եղավ հանրաքվե և մենք ընտրեցինք Եվրամիության ճանապարհը։ Մեր հարևաններից ոչ ոք Եվրամիության անդամ չէ, ինչպես նաև հարևաններից ոչ ոք ԵԱՏՄ-ում չէ։ Կարող ենք դիտարկել, որ աշխարհաքաղաքական իմաստով մենք հայտնվում ենք կրկին մեկուսացման մեջ։ Չհաշված, որ տարաբնույթ ԹՐԻՓ-երով մեզ որ կողմից ուզեն վրաերթի են ենթարկելու, իսկ էներգետիկ և կոմունիկացիոն ենթակառուցվածքներով մեզ աստիճանաբար կապելու են Թուրքիային և Ադրբեջանին։
Հայաստանից ձերբազատվելու և Կովկասը թուրքերի հետ կիսելու ռուսական իմիտացիոն (նաև պարտադրված) քաղաքականությունն աստճանաբար բացում է Մեծ Թուրանի վարագույրը տարածաշրջանում՝ դրա ռիսկայնությունը հասցնելով կրիտիկական աստիճանի։ Սա խաթարելու է անվտանգության ավանդական համակարգը ողջ Եվրասիական մայրցամաքում։
Հ.Գ. Կարծում եմ ավելի ռացիոնալ է Հանրաքվեի թերթիկում դնել ՇՀԿ-ի անվանումը ճիշտը Չինաստանն է, բայց թե որ կողմ է նայում պաշտոնական Պեկինը՝ ցույց կտա ժամանակը»։

«Ինչո՞ւ է ՌԴ-ն մեզ մղում հանրաքվեի ճանապարհով որոշելու ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղղությունը»․ Արեգ Սավգուլյան
2414:18
Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)
3413:54
«Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը առանձնապես տեղաշարժեր պետք չի սպասել»․ Վահան Բաբայան
4813:36
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
5813:24
Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
4513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
7813:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
5113:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
5612:54