Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Հնարավո՞ր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո փոփոխություն լինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»․ հարց՝ Աննա Գրիգորյանին

«Հնարավո՞ր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո փոփոխություն լինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»․ հարց՝ Աննա Գրիգորյանին
48
Այսօր, 12:30

«Այն որ դուք համարում եք, որ ընդդիմադիրներ առաջնորդների կալանավորումը՝ այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական է, նաև ցույց է տալիս, որ այս հարցը քննարկվելու է վաղը Բիշքեկում Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում։ Արդյոք հնարավոր համարում եք, որ այդ քննարկումից հետո ինչ որ փոփոխություն կլինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»,- ասուլիսի ժամանակ դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին՝ հարցրեց լրագրողը։
«Նախագահ Քոչարյանը պետք է կալանքից ազատ արձակվի, որովհետև դա ապօրինի է և ոչ թե, որ դրա համար նախագահ Պուտինը պետք է խնդրի»,- ի պատասխան ասաց Գրիգորյանը և շարունակեց․ «Արդյո՞ք կարծում եմ, որ դրա շուրջ պետք է ձևավորվի Պուտին-Փաշինյան զրույցի օրակարգը՝ ոչ, ես կարծում եմ, որ Հայաստանի և ՌԴ միջև այսօր ճգնաժամը պետք է կհանգուցալուծվի, որպեսզի մենք չառերեսվենք տնտեսական կոլապսի, որի հետևանքները կրում են ՀՀ քաղաքացիները»։