«Երբ իշխանությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը, նրա մոտ առաջանում է վախ»․ Երվանդ Բոզոյան

«Բոլորիս էլ սպասում ենք այս վիճակին, որովհետև ընդհանուր առմամբ երկիրն է այս վիճակի մեջ հայտնվել, սա մենակ անձի խնդիրը չէ»,- Քննչական բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի վարչության անդամ Երվանդ Բոզոյանը՝ անդադառնալով իր բնակարանի խուզարկությանը և հարցաքաննությանը։ «Երբ իշխանությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը, նրա մոտ առաջանում է վախ՝ հանրության նկատմամբ, և այն չեզոքացնելու համար փորձում են վախի մթնոլորտ ստեղծել հանրության մեջ, որպեսզի հետ պահեն հետագա քաղաքական գործընթացներից։ Դա բնորոշ է բռնապետական բոլոր ռեժիմներին, երբ իրենք փորձում են կայանալ։ Այլ խնդիր է, որ մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ եթե սա չկանխվի, տխուր հետևանքներ կարող է ունենալ»,- շարունակեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խուզարկել էին նրա բնակարանը, առգրավել հեռախոսը։ Իսկ թե քրեական ինչ վարույթի շրջանակներում է հարցաքննվել, Երվանդ Բոզոյանը պատասխանեց․ «Ձեզ բոլորին հայտնի քրեական վարույթի»։

«Ճաղերի հետևում են Արցախի բոլոր նախագահները․ Երևանի ու Բաքվի քաղաքականությունների ինչպիսի՜ զուգամիտում»․ Արթուր Խաչատրյան (լուսանկար)
2014:54
Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
2914:48
«Ինչո՞ւ է ՌԴ-ն մեզ մղում հանրաքվեի ճանապարհով որոշելու ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղղությունը»․ Արեգ Սավգուլյան
4714:18
Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)
5113:54
«Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը առանձնապես տեղաշարժեր պետք չի սպասել»․ Վահան Բաբայան
5213:36
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
7713:24
Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
4913:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
9213:12