Ուրբաթ, 03 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ավտորիտար ռեժիմներում աթոռները հաճախ են ծառս լինում, իսկ դրա սանձահարման համար գլուխներ են զոհաբերվում»․ Արեգ Սավգուլյան

«Ավտորիտար ռեժիմներում աթոռները հաճախ են ծառս լինում, իսկ դրա սանձահարման համար գլուխներ են զոհաբերվում»․ Արեգ Սավգուլյան
40
Այսօր, 18:12

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լրագրողը այնքան էլ միամիտ հարց չի տալիս։ 2 տարի առաջ սկանդալային միջադեպ արձանագրվեց և ձերբակալվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսը։ Դավադրապաշտները համացանցի մութ անկյուններում շշնջում էին, որ արտաքին ուժերը ուզում էին Ալենով փոխարինել նիկոլին և վերջինս, տեղեկանալով այդ մասին, դեղին քարտ ցույց տվեց՝ կես քայլ հետ կանգնածին կամ մի քայլ առաջ ընկածին։
Ըստ այդմ՝ Էկոնոմիկայի նախարարության փոխնախարարի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվում է նաև Ալեն Սիմոնյանի հարզատ եղբոր կինը։ Ընդունեք ծայրահեղ քայլ էր ՀՀ թիվ 2 պաշտոնյայի նկատմամբ։
Աղմուկը մեծ էր և այն հանդարտացնելուն միտված հետևում է ՆՓ-ի և Ալենի զբոսանքը Հյուսիսային պողոտայի ճեմուղով։
Իսկ ինչո՞ւ «հյուսիսային»։ Եվ ո՞վ էր ՆՓ-ին հուշել, որ իրեն ուզում են փոխարինել «յուրայինով» կարելի է միայն ենթադրել և դատել ՔՊ-ական թիմի ներդասավորման քաղաքական ներկա կոնֆիգուրացիայից։
Հ.Գ. ՆՓ-ն չի շրջվում, նա պտտվում է 360 աստիճանով օրը 24 ժամ՝ անգամ քնած վիճակում, որովհետև ավտորիտար ռեժիմներում աթոռները հաճախ են ծառս լինում, իսկ դրա սանձահարման համար միշտ գլուխներ են զոհաբերվում»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան