«Խաղասարքերը տեղադրվել են արդեն վնասված վիճակում». Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Սա Շինարարներ 10/1 և Արզումանյան 12 շենքերի բակի խաղահրապարակն է։
Այս բակում գտնվող հնացած ճոճանակներն ու կարուսելները դարձել են երեխաների և ծնողների ամենամեծ մտահոգություններից մեկը։ Խաղասարքերը վաղուց այլևս անվտանգ չեն, և դրանց պատճառով արդեն մի քանի անգամ երեխաներ վնասվածքներ են ստացել։
Առավել մտահոգիչ է այն, որ տվյալ խաղասարքերը տեղադրվել են արդեն վնասված վիճակում։ Սա լուրջ հարցեր է առաջացնում կատարված աշխատանքի որակի և պատասխանատու կառույցների վերահսկողության վերաբերյալ։ Ստացվում է, որ առաջնահերթությունը ոչ թե երեխաների անվտանգությունն է, այլ պարզապես ձևական աշխատանք կատարած երևալը։
21-րդ դարում անթույլատրելի է, որ երեխաները խաղան մաշված, վտանգավոր և հնացած խաղասարքերով, որոնք ամեն օր վտանգում են նրանց առողջությունն ու կյանքը։ Երեխաների սիրելի խաղահրապարակն այսօր վերածվել է վտանգավոր գոտու։
Պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից և բոլոր պատասխանատու կառույցներից անհապաղ արձագանքել այս խնդրին, ապամոնտաժել կյանքին վտանգ սպառնացող խաղասարքերը, պարզել պատասխանատուների գործողությունների օրինականությունն ու որակը և տեղադրել նոր, ժամանակակից ու անվտանգ խաղահրապարակ։
Երեխաների անվտանգությունը չի կարող լինել անտեսված կամ ձևական վերաբերմունքի առարկա։ Մինչև դժբախտ պատահար տեղի չունենա, պատասխանատուները պարտավոր են գործել»:

Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
126Երեկ, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
32725.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
35024.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
70520.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
157430.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
160228.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
799323.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
295902.09.2026, 20:06