Սյունիքում գայլերը հարձակվել են բնակիչների վրա․ 6 մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա, տեղափոխվել է հիվանդանոց

«Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա»,- այս մասին հայտնում է «Սյունիք նյուզ»-ը։
«Այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։
«Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։
Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Այս պահին իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։
Հանգամանքները ճշտվում են»,- գրել է լրատվամիջոցը։
«Նյուզ»-ի հետ զրույցում էլ Գորիս համայնքի Քարահունջ գյուղի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը պատմել է, որ 2 տարեկան երեխան տան բակում խաղալիս է եղել, երբ գայլը հարձակվել է։
«Մեկ այլ դեպք է տեղի ունեցել, դեպի Կապան տանող ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդն իր անասուններին հանել էր այգի, մեջքով կանգնած է եղել, ու գայլը հարձակվել է։ Որդին միանգամից տարել է հիվանդանոց։ Մեր գյուղից միայն այս դեպքն է եղել, սակայն լսել եմ, որ Գորիսի տարբեր հատվածներում են գայլերը հարձակվել»,- նշել է Ավետյանը՝ հավելելով, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Կրակովում ահաբեկչական հարձակում կատարած տղամարդը տանը սպանել է ծնողներին և քրոջը
11412:43
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. վարորդը տեղում մահացել է
11410:24
Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում
14500:48
Սպшնություն՝ Լոռու մարզում. կասկածյալը հարևանի տղան է
200Երեկ, 17:54
22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը
218Երեկ, 14:24
Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը
207Երեկ, 12:06
Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում (տեսանյութ)
339Երեկ, 11:19
Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
23106.11.2026, 21:48