Աշխարհի մարդկանց ավելի քան 30%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սննդակարգ. ՄԱԿ

ՄԱԿ-ն անդրադարձել է սննդի մատչելիության խնդրին: Մոլորակի յուրաքանչյուր երրորդ մարդ չի կարող իրեն թույլ տալ առողջ սնունդ, հաղորդվում է կազմակերպության նոր զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ 2.69 միլիարդ մարդ չի կարող բազմազան սննդակարգով սնվել և բավարարել իրենց էներգիայի ու սննդանյութերի կարիքները: Մինչև 2030 թվականը սովի վերացումը կպահանջի «հսկայական» աշխատանք:
Չնայած մինչև 2025 թվականը համաշխարհային սովի կրճատմանը, այն մարդկանց համամասնությունը, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ առողջ սննդակարգ, մնում է «չափազանց բարձր», - նշել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն: Առողջ սննդակարգի միջին համաշխարհային արժեքը 2026 թվականին կազմում է օրական 4.28 դոլար: Տորերոյի խոսքով, կառավարության քաղաքականությունը սովորաբար կենտրոնանում է հացահատիկային և օսլայով հարուստ սննդամթերքի խթանման վրա, այլ ոչ թե մսի, կաթնամթերքի, մրգերի և բանջարեղենի: «Սա նշանակում է կալորիաներ, բայց ոչ սննդակարգի բազմազանություն», - բացատրել է փորձագետը՝ նշելով, որ դա հանգեցնում է ճարպակալման մակարդակի աճի և լուրջ հիվանդությունների:
Տորերոն կոչ է անում կառավարություններին ներդրումներ կատարել ենթակառուցվածքների, հետազոտությունների և զարգացման մեջ: Հաշվետվության մեջ նշվում է, որ արդյունավետ մատակարարման շղթաները կարող են նվազեցնել մսի և կաթնամթերքի, ինչպես նաև մրգերի և բանջարեղենի արժեքը։

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
34630.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
34830.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
53928.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
58228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
82423.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
95821.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
100319.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
114117.10.2026, 11:24