«Ադանա քեբաբ ուտողները թքած ունեն, թե 1909-ին Ադանայում քեբաբի մեջ ինչքա՜ն արյուն կար հայի»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանն այս ընթացքում անում է երկու բան՝ բանակի զինում և արդիականացում մի կողմից, իսկ մյուս կողմից՝ դիվանագիտական անդադար ճնշում Հայաստանի նկատմամբ։ Դրանցից զատ, մյուսը, որը ունի ավելի երկարաժամկետ նպատակ՝ փոխկապակցվածության ստեղծում Հայաստանի հետ, որով Հայաստանը լոգիստիկ առումով, տնտեսապես, էներգետիկ առումով էական կախվածություն կունենա Ադրբեջանից և Թուրքիայից...
Սրանց ռազմավարական նպատակը՝ միջնաժամկետ հեռանկարում անշրջելիորեն Հայաստանին զրկել ռազմա-քաղաքական բալանս հաստատելու հնարավորությունից, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ Հայաստանին զրկել ինքնիշխան, սեփական շահերից ելնելով, սեփական ցանկությամբ տարածաշրջանային և գլոբալ որոշումներ կայացնելու հնարավորությունից։
Սա‘ է այսօր դրված սեղանին...
Հ.Գ. Իհարկե, Ադանա քեբաբ ուտողները խորապես թքած ունեն, թե 1909-ին Ադանայում Ադանա քեբաբի մեջ ինչքա՜ն արյուն կար՝ հայի»:

ԱՄՆ-ն ու Բահրեյնը քննարկել են Իրանի նկատմամբ ֆինանսական ճնշումը
2512:30
«Ունեմ հիմնավորված կասկած, որ «Ուժեղ Հայաստան»-ը եկել է եվրոինտեգրման գործընթացը տորպեդահարելու»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
4212:18
Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
4012:12
«Մենք գիտեինք, որ Երևանն ազատ է իր ընտրության հարցում»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
4712:00
«Փլեյ սիթի»-ի 63-ամյա տնօրենը կալանավորվել է
5411:48
Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինին (տեսանյութ)
7611:36
«Ինչո՞ւ չընդհատեցիք Նիկոլ Փաշինյանին»․ լրագրողը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
9111:24
«Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները»․ Վոլոդին (տեսանյութ)
9210:48