Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 7-ից կալանքի մեջ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակցություններն ընտանիքի հետ թեև բաց են, սակայն, մեր տեղեկություններով, նա թույլ չի տալիս, որ հարազատներն իրեն այցելեն։
Մեզ հետ զրույցում Ծառուկյանի շահերի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց․ «Հարազատների համար տեսակցությունները բաց են, բայց հարազատները չեն տեսակցել՝ պայմանավորված նրանով, որ Ծառուկյանը չի ցանկանում։ Էնպես չի, որ իր վիճակը վատ է, բայց կինը, աղջիկները, մայրը ի՞նչ իմաստ ունի գան կալանավայր, կարիքը չի տեսնում»։
Սա այն դեպքն է, երբ հայ տղամարդը չի ուզում, որ կինն ու աղջիկները մտնեն կալանավայր, սթրես ապրեն: Ինչ վերաբերում է Ծառուկյանի առողջական վիճակին, որը դիաբետ ունի, և այն պարբերաբար սրվում է, Խաչատրյանը նշեց․ «Ստաբիլ է առողջական վիճակը, իսկ ինչ վերաբերում է պահման պայմաններին, երբևէ, որևէ անգամ պահման պայմաններից չի բողոքել, ըստ էության, ստանդարտ պայմաններ են»:

«Տղամարդկությունը սեփական քաղաքացիներ վրա ա բռնում»․ Լևոն Ջավախյան
1309:30
Արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել. «Հրապարակ»
4509:12
Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ»
3909:06
Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է (տեսանյութ)
6207:24
«Հետևողականությամբ քանդվում են պետականության հիմքերը»․ Արսեն Ջուլֆալակյան
9503:06
«Թիրախավորվում են ՀՀ-ի պետական և ազգային ինքնության հիմնասյուները»․ Դավիթ Անանյան
10102:06
«Բոլորը ստացել են պարգևավճարներ՝ մեծ-մեծ խոսելու, սուտ խոստումներ տալու ու գործ չանելու համար»․ Մեսրոպ Առաքելյան
10901:06
«Ըստ այս կենդանու՝ ընտրողները լափի մեռած են»․ Գագիկ Համբարյան
12200:30