«Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են։ 5 տարում՝ 2021-2026թվականներին Դիլիջան համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը բնակելի և հասարակական կառուցապատման հողամասերի տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր կասկածելի աճուրդներ է անցկացրել։ Նախկինում բենզալցակայանում բենզինի լիցքավորող աշխատած, իր անձնական գործում «սեռ» գրառման դիմաց «արու» գրած, 2021թ․ փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դ․ Սարգսյանը 2024թ. մայիս-հունիս ամիսներին համայնքային հողերից 1650 քմ՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11 միլիոն 550 հազար դրամով վաճառել է հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ առթիվ վարույթ է հարուցել եւ համայնքի ղեկավարի նկատմամբ վարչական տուգանք սահմանել՝ 300 հազար դրամ։ Իր վարչապետության 7-րդ տարում ՝2025թ․-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց համայնքներում ձևական աճուրդներով, էժան գներով հողերի օտարումը թույլ չտալու մասին։ Սակայն մինչեւ 2020 թվականը պետական կամ համայնքային հող գնելու աճուրդները անցկացվում էին առնվազն 2 հոգու մասնակցությամբ, թեև հաճախ երկրորդ մասնակցի ներկայությունը ձևական էր լինում՝ զուտ օրենքը չխախտելու համար: 2020թ․-ին Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոփոխություն է կատարել Հողային օրենսգրքում, ինչի արդյունքում աճուրդ կարող է անցկացվել նաեւ մեկ հոգու մասնակցությամբ: Այդ օրենսդրական փոփոխությունից օգտվում են Ն․ Փաշինյանի կուսակից համայնքապետերը, այդ թվում՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, ով բազում աճուրդներ է անցկացրել մեկ մասնակցով։ Համայնքապետ Դ․ Սարգսյանը Դիլիջան քաղաքի հողերը մեկնարկային գնով, ուղղակի վաճառքով օտարում է նաև ընդլայնման ձևով։ Արդյունքում Դիլիջան համայնքի բյուջե չեն մտնում տասնյակ միլիոնավոր դրամներ; Ահավասիկ, օրինակներից մեկը։ Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին են դիմել քաղաքացիներ Եվա Կամոյի Իսկանդարյանը, Մարուսյա Արմենի Ամիրջանյանը և Գայանե Ռազմիկի Դիլանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 91 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 9008․8քմ հողամասին կից գտնվող (Թբիլիսյան խճղ․ թիվ 77/7 հասցեի) 3800քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:Դիլիջանի համայնքի ղեկավարը մայիսի 7-ին համայնքի ավագանուն առաջարկություն է ներկայացրել նշված 3800քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով 25 միլիոն 970 հազար 340 դրամ արժեքով օտարել Եվա Իսկանդարյանին, Մարուսյա Ամիրջանյանին և Գայանե Դիլանյանին : Համայնքապետի առաջարկին կողմ են քվեարկել համայնքի ավագանու 12 անդամ»։

«Սա ֆիքսեք, որպեսզի հետագայում չբողոքեն». Արա Պողոսյան
003:06
««Խուժանապետություն»», բառ, որով փոխարինում են հունարենից սերող «օխլոկրատիա» եզրույթը». Վարդան Ոսկանյան
5002:06
«Ամերիկյան ընտրություններից հետո աշխարհը կարող է դառնալ ավելի անկանխատեսելի». Դավիթ Անանյան
6501:06
«Բոլորը հավասար են, բայց աթոռով հարվածող խոզերը ավելի՛ հավասար են». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
83Երեկ, 23:18
«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
144Երեկ, 22:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
40Երեկ, 21:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
84Երեկ, 18:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
94Երեկ, 17:42