Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Արձանագրեցինք, որ Անկախության հռչակագրին հղումը որևէ կերպ արտացոլված չի լինելու Սահմանադրության նոր տեքստում». Աննա Գրիգորյան

«Արձանագրեցինք, որ Անկախության հռչակագրին հղումը որևէ կերպ արտացոլված չի լինելու Սահմանադրության նոր տեքստում». Աննա Գրիգորյան
32
Այսօր, 13:36

«Սահմանադրության նոր տեքստի մեջ, որը ժողովուրդը չի տեսել, Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե՞ ոչ»,- դիմելով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Վերցրել ենք դատարկ թուղթ ու վրան սկսել գրել նոր Սահմանադրության տեքստ: Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում Անկախության հռչակագրին, ոչ և չպետք է պարունակեր ու այդտեղ Ալիևը որևէ կապ չունի՝ որքան էլ խոսեք այդ մասին»,- նշեց ՔՊ-ականը: Աննա Գրիգորյանն արձանագրեց. «Փաստորեն, ֆիքսենք, որ Անկախության հռչակագրին հղումը որևէ կերպ արտացոլված չի լինելու Սահմանադրության նոր տեքստում»:

Աննա Գրիգորյանի հարցը՝ Արուսյակ Ջուլհակյանին