«Ֆրակցիայով հավաքվեք, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք՝ ՔԿ նախագահին ազատել աշխատանքից». Ագնեսա Խամոյան

Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի, նրա փեսա Արգամ Աբրահամյանի վերաբերյալ ՔԿ հաղորդագրության մասին՝ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասել է. «Մարդուն ոչ միայն ունեզրկել եք, մանդատները գողացել, այլև փորձում եք բարոյապես ոչնչացնել»: Նա խոսել է նաև ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի այսօրվա արձագանքի մասին՝ ՔԿ հաղորդագրության վերաբերյալ. «Եթե ասում եք՝ դա գուցե ոչ պրոֆեսիոնալիզմի խնդիր է, դուք ընդամենը մի բան ունեք՝ ամբողջ ֆրակցիայով հավաքվեք, զանգեք Նիկոլ Փաշինյանին ու առաջարկեք ոչ պրոֆեսիոնալ ՔԿ նախագահին ազատել աշխատանքից»:
Հիշեցնենք՝ երբ Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել էր՝ ինչպիսին է Ջուլհակյանի դիրքորոշումն օրեր առաջ Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալման վերաբերյալ ՔԿ-ի կողմից անձնական տվյալների հրապարակմանը, ՔՊ-ականն ասել էր. «Եթե ինձնից ուզում եք լսել հենց կոնկրետ այդ բառը՝ դատապարտում, այո, դատապարտում եմ: Սա կարծես առաջին դեպքը չէ, որ ունենում ենք խնդիր՝ հայտարարությունների հետ կապված, որտեղ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խնդիր է արձանագրվում: Այստեղ չեմ ուզում պարտադիր տեսնել դիտավորություն, գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր է»,- նշել էր Ջուլհակյանը:

Լիբանանի խորհրդարանը հաստատել է մահապատիժը վերացնելու մասին օրենքը
816:48
«Ֆրակցիայով հավաքվեք, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք՝ ՔԿ նախագահին ազատել աշխատանքից». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
3016:30
«2022-ին ՊՆ կայքից ջնջել են ազատամարտի պատմությունը». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4016:00
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
5215:54
«Իրանն անպարտելի է». Արաղչի
9815:48
«Ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5315:36
«Ես հիմա ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ». Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Խաչատրյանին (տեսանյութ)
7115:24
«Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան՝ ԱՄՆ ռազմական ինքնաթիռով»․ #WP (տեսանյութ)
16415:05