«Հայրենիքը պաշտպանելով՝ չի՛ կարելի այն աղտոտել»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Անցած տարվա հուլիսին Ուխտասարում էի։ Տարածքում աղբակույտեր էին։ Ակունքը, պատճառները պարզ էին․․․
Աղոտ հույս ունեի, որ աղբը ժամանակին կհավաքվի և տարածքը կմաքրվի։
Ավաղ․․․
Օրերս կրկին այնտեղ էի։ Ոչինչ չէր փոխվել։ Միայն ավելացել էր։ Խառնարանային լճի ափի, ժայռապատկերների մոտ մատուռ են կառուցել․․․
Չի՛ կարելի։ Դա բոլորինս է, դա բնության և պատմական հուշարձան է։ Դա մեր բազմահազարամյա պատմության վկայությունն է։ Ի վերջո՝ բնություն է, հայրենի՛ ք է։
ՀՀ Պաշտպանության նախարարություն․ չգիտեմ, թե ով է այս ամենի կոնկրետ պատասխանատուն։ Բայց․ հայրենիքի սահմանների պաշտպանության չափ կարևոր է նաև հայրենիքի մաքրությունը․․․
Խնդրանք․ կազմակերպեք, որ այս աղբը հեռացվի Ուխտասարի հնավայրից։ Եվ սովորեցրեք մեր զինվորներին, որ հայրենիքը պաշտպանելով՝ չի՛ կարելի այն աղտոտել․ նամանավանդ, որ այն պատմական և բնական կարևորագույն հուշարձան է։
Եթե տարածքի մաքրության համար ձեզ որպես օգնություն աշխատող ձեռքեր պետք լինեն՝ ինքս էլ անձամբ պատրաստ եմ, ուսանողներիս, զբոսավարներիս հետ մասնակցել»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
6303:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
8102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
23000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
151Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
77Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
80Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
84Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
152Երեկ, 21:24