«Հուսով եմ՝ խմբակցությունում ճիշտ ընտրություն կկատարեն»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն պայմաններում, երբ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանը, մեղմ ասած, գործում է անարդյունավետ, հատկապես կարևորվում է խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի դերը։
Ութերորդ գումարման Ազգային ժողովում այդ պաշտոնն ի սկզբանե զբաղեցրել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը գործել է շատ արդյունավետ։ Թերևս հենց դա՛ էր պատճառը, որ 2 տարի անց քպ-ն որոշեց շինծու պատճառաբանությամբ հեռացնել Թովմասյանին հանձնաժողովի ղեկավարումից։
Իններորդ գումարման դե ֆակտո խորհրդարանում ևս այդ պաշտոնը բաժին է հասել ընդդիմությանը՝ «Հայաստան» դաշինքին։ Հուսով եմ՝ խմբակցությունում ճիշտ ընտրություն կկատարեն և կառաջադրեն իր ներքին արժեբանությամբ ու հանրային կերպարով մարդու իրավունքի նկատմամբ խորը ակնածանք ունեցող, նեղյալների համար կռիվ տվող թեկնածուի, որն ի վիճակի կլինի ստանձնել Հայաստանի դե ֆակտո օմբուդսմենի ծանր, բայց պատվաբեր առաքելությունը»։

«Ես երբեք ոչնչից չեմ վախեցել»․ Պուտին (տեսանյութ)
1513:48
Սիրիայի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ալ-Ասադին
113:48
«Արձանագրեցինք, որ Անկախության հռչակագրին հղումը որևէ կերպ արտացոլված չի լինելու Սահմանադրության նոր տեքստում». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
1613:36
«Հուսով եմ՝ խմբակցությունում ճիշտ ընտրություն կկատարեն»․ Ռուբեն Մելիքյան
4613:18
«Եթե կրկնվեց ձեր պահվածքը, ՔՊ-ն նույնն է անելու». Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
4313:12
«Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»․ Սարգիս Խանդանյան (տեսանյութ)
4913:00
Ընդդիմադիրները հարվածեցին սեղաններին, երբ Արուսյակ Ջուլհակյանն ասաց՝ Կտրիճ Ներսիսյան (տեսանյութ)
5912:54
«Տեղեկություններ կան, որ ձեզ են Կոտայքի մարզպետ նշանակելու»․ լրագրողը՝ Լիլիթ Ստեփանյանին (տեսանյութ)
5812:48