«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա, դու հանքանյութը ընդերքից հանես ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի, էլ ո՞ւր մնաց պղնձից արտադրություն ստանաս։
Ալավերդու ձուլարանը փակելուց հետո այս կառավարությունը ուրախանում է արհեստական բանականության գործարան բացելու վրա։
Այդ գործարանը խժռելու է մեր երկրում արտադրված էլեկտրոէներգիան, խմելու է մեր քաղցրահամ ջրերն ու մենք սուրճ եփելու գեթ մեկ սրճեփ / ջազվա, մեկ պղնձի բաժակ կամ կաթսա չարտադրե՞նք։
Գնա՞նք Թուրքիայից դա բերենք ու Վերնիսաժում վաճառողը համոզի, թե դա հայկակա՞ն է։
Բա դու ունենաս Ջերմուկ, Ծաղկաձոր, Դիլիջան ու դրանք դիտարկես միայն որպես ընդերքօգտագործո՞ղ։ Չէ, ընդերքօգտագործողը լավ կլիներ՝ ընդերքթալանող։
Աբսուրդի ու փուչիկ լոզունգների Հայաստան․․․»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
24219.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
22819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
145516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
120415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
72914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
161113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
73712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
195910.11.2026, 19:37