Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ասում են՝ հատուկ ընտրել եք Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, որպեսզի դադարեն ձեզ ասոցացնել ռուսական կողմի հետ»․ լրագրողը՝ Հայկ Ֆարմանյանին

«Ասում են՝ հատուկ ընտրել եք Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, որպեսզի դադարեն ձեզ ասոցացնել ռուսական կողմի հետ»․ լրագրողը՝ Հայկ Ֆարմանյանին
38
Այսօր, 14:18

Արդեն հայտնել էինք, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում: «Ասում են՝ հատուկ ընտրել եք Եվրոինտեգրման հանձնաժողովը, որպեսզի դադարեն ձեզ ասոցացնել ԵԱՏՄ-ի և ռուսական կողմի հետ»,- լրագրողը դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին։ «Բացարձակ նման խնդիր գոյություն չունի. սրանով մենք նաև ընդգծում ենք մեր անաչառությունը, մեր հայամետ լինելը»,- պատասխանեց Ֆարմանյանը։ «Չի կարելի լինել որևէ երկրի «հակա»․ մենք ասում ենք՝ մենք հակառուս չենք, հակաարևմտամետ չենք, հակաամերիկամետ չենք, մենք ոչ էլ «պրո» ենք. մենք հայամետ ենք»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։

«Ասում են՝ հատուկ ընտրել եք Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, որպեսզի դադարեն ձեզ ասոցացնել ռուսական կողմի հետ»․ լրագրողը՝ Հայկ Ֆարմանյանին