Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ

Որդեգրման գործընթացը հեշտ չէ, և պարզապես ցանկության կամ որևէ այլ հանգամանքի հիման վրա այն չի կարող կազմակերպվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է որդեգրել երեկ երկաթե թիթեղների տակ հայտնաբերված երեխային։
Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 10-ին, ժամը 20:40-ի սահմաններում, Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա են հայտնաբերել։ Նորածին աղջկան տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, կապել են պորտալարը և տեղափոխել Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»։ Այս պահի դրությամբ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
«Մենք ընդհանրապես ունենում ենք որդեգրել ցանկացող անձանց և որպես որդեգրման ենթակա երեխաների ցանկ, որոնց հաշվառում ենք։ Որդեգրել ցանկացող անձինք նաև դասընթացներ են անցնում և այլն։ Բայց այս պահի դրությամբ, քանի որ երեխան նոր է հայտնաբերված, ինքը չի կարող համարվել որդեգրման ենթակա»,- նշել է խոսնակը։
Նշենք, որ Ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 2.2-րդ կետի համաձայն՝ գտնված (ընկեցիկ) երեխան կարող է հաշվառվել՝ որպես որդեգրման ենթակա երեխա՝ նրան հայտնաբերած մարմնի կամ անձի կողմից ոստիկանությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունն ստանալուց անմիջապես հետո։
«Ընկեցիկ երեխայի հայտնաբերումից հետո ոստիկանությունը երեք ամսվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի ծնողների հայտնաբերման ուղղությամբ, որից հետո ոստիկանությունն արդեն խնամակալության և հոգաբարձության մարմնի խողովակով, ինչը տվյալ պարագայում համայնքն է, երեխային հաշվառում է մեզ մոտ՝ որպես որդեգրման ենթակա երեխա, և արդեն կարող է որդեգրվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
126Երեկ, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
32725.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
35024.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
70520.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
157430.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
160228.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
799323.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
295902.09.2026, 20:06