ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննադատում է պատվաստումների վերաբերյալ Թրամփի նոր քաղաքականությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգված է ԱՄՆ-ի իմունիզացիայի քաղաքականության վերջին փոփոխություններով, որոնք կրճատում են մանկական պարտադիր պատվաստումների քանակը: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում:
«ԱՀԿ-ն մտահոգված է, որ ԱՄՆ-ի իմունիզացիայի քաղաքականության վերջին փոփոխությունները չեն համապատասխանում տասնամյակների ապացույցներին, որոնք ցույց են տալիս, թե որ տարիքում են երեխաները առավել խոցելի հիվանդությունների նկատմամբ, երբ են պատվաստանյութերն ապահովում ամենաուժեղ պաշտպանությունը, քանի դեղաչափ է անհրաժեշտ և որ պատվաստանյութերը կարող են անվտանգ կերպով ներարկվել միասին», - գրել է նա:
Կազմակերպության ղեկավարը նշել է, որ ներկա գիտական ապացույցները հստակ ցույց են տալիս պատվաստանյութերի անվտանգությունը, այդ թվում՝ կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ համակցված ԿԿԽ պատվաստանյութի, և որ պատվաստման և աուտիզմի միջև կապ չկա:
Գեբրեյեսուսը նաև նշել է, որ պատվաստման քաղաքականությունը պետք է հիմնված լինի գիտական ապացույցների մանրակրկիտ, անկախ և թափանցիկ գնահատման վրա, այլ ոչ թե քաղաքական ազդեցության:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով կոչ էր արվում կրճատել մանկական պատվաստումները և խորհուրդ էր տալիս բաժանել կարմրուկի, խոզուկի և կարմրախտի համակցված պատվաստանյութը:

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
33730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
34030.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
53128.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
57428.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
82123.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
95521.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
100019.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
113817.10.2026, 11:24