«Այսպիսի կանոններով առողջ հասարակություն հնարավոր չէ կերտել»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկատե՞լ եք՝ որքան շատանում են հանցագործությունները, այնքան մենք սկսում ենք սովորել դրանց։ Մի քանի ժամ քննարկում ենք հերթական սպանությունը, կրակոցը կամ դանակահարությունը, իսկ ժամեր անց այն արդեն մոռացվում է՝ նոր դեպքի կամ որևէ այլ նման տեղեկատվության ֆոնին։
Սա, թերևս, այս իրականության ամենավտանգավոր կետն է․ երբ ողբերգությունը դադարում է ցնցել հասարակությանը և սկսում է ընկալվել որպես առօրյա լուր։
Ե՞րբ դարձավ մարդկային կյանքն այսքան էժան։ Ե՞րբ դարձավ զենքն ամենասովորական վեճը լուծելու միջոց, բռնությունը՝ ուժի ցուցադրություն, իսկ հաշվեհարդարը՝ հարաբերություններ պարզելու ճանապարհ։
Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ է հանցագործություն, սպանություն կատարելն այսքան հեշտացել մեր երկրում։
Սա լրջագույն ճգնաժամի ցուցիչ է։ Եվ դա ոչ միայն իրավապահ համակարգի խնդիրն է, այլև այս տարիների ընթացքում ձևավորված հասարակական մթնոլորտի, մարդկային կյանքի արժեզրկման և պետական պատասխանատվության պակասի հետևանք։
Անընդունելի են այն արդարացումները, թե հանցագործություններ միշտ են եղել և բոլոր երկրներում են տեղի ունենում։ Այո՛, հանցագործություններ ամենուր կան, բայց դա չի կարող պատճառ դառնալ դրա աճին համակերպվելու, այն սովորական համարելու կամ հերթական դեպքն ընդամենը վիճակագրության վերածելու համար։
Այս մթնոլորտը պետք է փոխվի, այսպիսի կանոններով առողջ հասարակություն հնարավոր չէ կերտել։ Պետք է մեր հասարակության մեջ նորից արժեք դարձնենք հանդուրժողականությունը, մարդասիրությունը, փոխադարձ հարգանքը և մարդկային կյանքը։
Հասարակության և հասարակական հարաբերությունների առողջացման գործում անելիք ունենք բոլորս՝ ընտանիքը, դպրոցը, լրատվամիջոցները և, առաջին հերթին, պետությունը։
Սակայն ամենատեսանելի և արագ ազդեցություն ունեցողը հանրային և քաղաքական գործիչների վարքագիծն է։ Ինչ պահվածք ցուցաբերեն հանրային և քաղաքական դեմքերը, նույնը սերմանելու են հանրության ներսում։ Մտածե՛ք այդ մասին»։

«Չեմ բացառում, որ հող են նախապատրաստում խլված բիզնեսները թուրքերին փոխանցելու»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
2613:42
«Արևմուտքն իր պատմության ընթացքում երբևէ չի կարողացել ազնվորեն մրցակցել»․ Լավրով
4013:31
«Պետության անվտանգությունը չի կարելի կառուցել այն ենթադրության վրա, որ պատերազմ չի լինելու»․ Վահագն Սարոյան
5813:12
«Չենք փորձում պայմանավորվել հետները, դրա համար ենք իրենց համար խնդիր»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5413:00
Իրանի խորհրդարանում ԱՄՆ-ին խորհուրդ են տվել «չխայտառակվել» և հեռանալ Մերձավոր Արևելքից
11512:55
«Ասում եմ՝ անգրագետ եք, ձեր բարեկամներին տնօրեն եք նշանակում, նեղանում են». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
6012:48
«Այս իշխանությունները իբր գնում են դեպի Եվրոպա, բայց ավելի են խորացնում բռնապետությունը»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5112:42
Իսլանդիան Թրամփի հրապարակման պատճառով ԱՄՆ դեսպանին կանչել է ԱԳՆ
13412:13