«Թե՛ Զելենսկին, թե՛ Փաշինյանը հայտնվել են աշխարհաքաղաքական ծուղակում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Հայաստանում, ու նաեւ իհարկե որոշակի միջազգային մակարդակում այս շփումները արժանանում են շատ մեծ ուշադրության։ Եվ, թերեւս, անհամեմատ ավելի մեծ, քան դրանք ներկայացնում են իրենցից իրականում։ Նկատի ունեմ շփումները։ Առանց չափազանցության, այդ շփումները հնարավոր է համարել «եղբայրական»։ Իհարկե հասկանալի է, որ այդ բնորոշումս պատկերավոր է։ Խոսքն այն մասին է, որ թե՛ Զելենսկին, թե՛ Փաշինյանը հայտնվել են աշխարհաքաղաքական ծուղակում, եւ նրանց շանսը այն տուրբուլենտությունն է, որ շարունակվում է մակրոքաղաքական մակարդակում։
Եվ այստեղ իհարկե նրանք երկուստեք ունեն մի շատ ծանր խնդիր։ Աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը մի կողմից նրանց թույլ է տալիս մնալ ջրի երեսին, այսինքն պահպանել իշխանություն, բայց մյուս կողմից՝ որքան երկար են նրանք մնում իշխանության, այնքան ծանրանում է դրանից հեռանալու հնարավոր գինը։
Իսկ նրանք շատ լավ պատկերացնում են, որ իշխանությունից հեռանալն այլեւս իրենց համար ժամանակային առումով ավելի մոտ է, քան իշխանության գալը»։

«Մեր երկրի ապագան կախված է մեզնից»․ «Ապրելու երկիր» կուսակցություն
311:18
«Արցախն ինչի հայաթափվավ, էտի եքա պատմություն ա, մի օր կանդրադառնամ». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
2511:06
«Մի՛ վիրավորի», «ձենդ կտրի՛». «Եռաբլուր»-ում՝ այս պահին (տեսանյութ)
4711:00
«Էտի Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, իրեն կհարցնեք». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
4010:54
«Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ»․ Գագիկ Ծառուկյան
3910:48
«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
8710:06
«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
10609:25
«Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է Պետդումայի ընտրություններում
10909:19