Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Էդգար Ղազարյանի որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր»․ Նարեկ Կարպետյան

«Էդգար Ղազարյանի որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր»․ Նարեկ Կարպետյան
127
Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2026 թ., 16:36

«Էդգար Ղազարյանի որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր։ Ամեն դեպքում կարծում եմ՝ էմոցիոնալ պոռթկում է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով կուսակցական Էդգար Ղազարյանի այսօրվա ելույթին, որից հետո վեճ առաջացավ ՔՊ-ի և իրենց պատգամավորների միջև։ Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի խոսքին՝ Նարեկ Կարպետյանը նշեց․ «Մեզ Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ որ բան ասի, բայց ամեն դեպքում տեղի է ունեցել բարեկրթության նորմերի հետ կապված խնդրահարույց բան, որը կպարզաբանվի։ Իրենք էլ ունեն պատգամավորներ, որոնք բավական խնդրահարույց են և այդ մասին ասել ենք իրենց»։

«Էդգար Ղազարյանի որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր»․ Նարեկ Կարպետյան