«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Երեխաների տարիքային առանձնահատկությունները և գաջեթներից կամ ցանկացած այլ էկրաններից կախվածության ռիսկերը.
Գաջեթների և համացանցի ազդեցությունը երեխաների վրա յուրաքանչյուր տարիքային փուլում տարբեր է, քանի որ յուրաքանչյուր տարիքում փոխվում են երեխայի հոգեբանական, ճանաչողական և սոցիալական կարիքները։
1–3 տարեկան (վաղ մանկություն)
Այս տարիքում երեխան ճանաչում է աշխարհը խաղի, շարժման և մեծահասակների հետ անմիջական շփման միջոցով։ Էկրանի երկարատև օգտագործումը կարող է դանդաղեցնել խոսքի ու շարժողական զարգացումը, թուլացնել ծնող-երեխա կապը, ինչպես նաև դառնալ հուզական կախվածության և քնի խանգարումների առաջացման պատճառ։
4–6 տարեկան (նախադպրոցական տարիք)
Առաջատար գործունեությունը դերային խաղն է, որի միջոցով զարգանում են երևակայությունը, խոսքը և սոցիալական հմտությունները։ Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է սահմանափակել ստեղծագործական խաղը, նվազեցնել կենդանի շփումը և բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա։
7–13 տարեկան (դպրոցական և կրտսեր դեռահաս տարիք)
Այս փուլում մեծանում է ուսման, ընկերների և թվային միջավայրի դերը։ Սոցիալական ցանցերի և առցանց խաղերի չվերահսկվող օգտագործումը կարող է հանգեցնել ուսման առաջադիմության նվազման, ֆիզիկական պասիվության, ինքնագնահատականի խնդիրների, տագնապի և կիբերբուլինգի ռիսկի առաջացման։
14–17 տարեկան (դեռահասություն)
Դեռահասության շրջանում ձևավորվում են ինքնությունը, արժեքային համակարգը և ինքնուրույնությունը։ Սմարթֆոնը հաճախ դառնում է շփման և ինքնարտահայտման հիմնական միջոց, իսկ դրա չափից ավելի օգտագործումը կարող է նպաստել քնի խանգարումների, տագնապային և դեպրեսիվ վիճակների, իրական շփումների նվազման և վարքային կախվածությունների ձևավորմանը։
Կարևոր է հիշել.
Երեխայի զարգացումը փուլային և շարունակական գործընթաց է։ Գաջեթների օգտագործումը պետք է համապատասխանի երեխայի տարիքին, զարգացման առանձնահատկություններին և լինի մեծահասակների վերահսկողության ներքո։ Հավասարակշռված առօրյան, կենդանի շփումը, խաղը, ֆիզիկական ակտիվությունը և բավարար քունը կարևոր նախապայմաններ են երեխայի առողջ հոգեբանական զարգացման համար»։

«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
3611:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
94411.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
165607.08.2026, 00:00
Եվրոհանձնաժողովը նախատեսում է արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր ամբողջ Եվրոպայում
1421222.07.2026, 21:51
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի եղբայրը
348121.07.2026, 10:24
Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից
362915.07.2026, 16:30
«Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով հոսպիտալացումների պատճառներից մեկը բարձրությունից ընկնելն է»․ ԱՆ
362513.07.2026, 17:12
«Էս հակահիգիենիկ բամբակների արտադրությունն ու վաճառքը ո՞վ է թույլատրել». Ռուզաննա Ստեփանյան (տեսանյութ)
383110.07.2026, 12:12