Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո

Ըստ առևտրային տվյալների՝ Moderna դեղագործական ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է 120%-ով, երբ ընկերությունը հայտնել է մելանոմայի բուժման փորձարկման դրական արդյունքների մասին։
Երևանի ժամանակով ժամը 17:57-ի դրությամբ Moderna-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 120.13%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 138.59 դոլարի։
Չորեքշաբթի օրը Moderna-ն հայտարարեց Merck-ի հետ համատեղ մշակված իր դեղամիջոցի փորձարկման նախնական դրական արդյունքների մասին՝ մելանոմայի 2-4-րդ փուլերով հիվանդների մոտ։ Փորձարկումը հասել է երկու նպատակի՝ ռեցիդիվից զերծ գոյատևում և հեռավոր մետաստազներից զերծ գոյատևում։ Ընկերությունը նաև հավելել է, որ սրանք անհատականացված նեոհակագենային թերապիայի և mRNA-ի վրա հիմնված քաղցկեղի թերապիայի 3-րդ փուլի փորձարկման առաջին դրական արդյունքներն են։
Moderna-ն հիմնադրվել է 2010 թվականին և գլխավոր գրասենյակը գտնվում է Քեմբրիջում, Մասաչուսեթս։ Ընկերությունը հիմնականում մշակում է mRNA-ի վրա հիմնված դեղամիջոցներ։ 2020 թվականին Moderna-ն մշակել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ։

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
39206.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
49705.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
95004.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
49704.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
39004.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
82730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
80930.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
92528.10.2026, 15:06