Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն այժմ գտնվում է կանանց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ կալանքի տակ, մեր տեղեկություններով, նստած է նույն խցում, որտեղ իրենց կալանքն են կրում Ավստրիայում նախկին հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը եւ խարդախության մեջ մեղադրվող մի կին։
Հիշեցնենք, որ Աշխեն Ալեքսանյանի արարքին ի սկզբանե տրված իրավական գնահատականը դատարանում փոխվեց։ Սկզբում նրան պետական դավաճանության մեջ էին մեղադրում, ապա դատարանը նրան արդարացրեց պետական դավաճանության հոդվածով, բայց պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք դրեցին եւ 2026-ի ապրիլին 2 տարվա ազատազրկման դատապարտեցին։ Նա դեռ մեկ տարի էլ պետք է անազատության մեջ մնա, եթե պայմանական վաղաժամկետ ազատ չարձակվի։ Ինքը՝ Արեգնազ Մանուկյանը, ձերբակալվել է 2026 թվականի հուլիսի 9-ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Նրան եւ Անդրանիկ Թեւանյանին մեղադրում են նույն գործի շրջանակներում, ըստ փաստաբանների՝ մեղադրանքն անհիմն է եւ քաղաքական։
Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանին ազատ արձակելու պահանջով են հանդես եկել մեծ թվով հանրային գործիչներ, հատկապես՝ կանայք, իսկ երեկ նրան ազատ արձակելու պահանջով Երեւանում մի քանի ակցիա է իրականացվել»։

«Հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ ձեռնարկված ամենաավերիչ տնտեսական գործողության մասին». Թրամփ
1610:06
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների քվեարկություններն ԱԺ-ում՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
310:00
«ՔՊ-ն ԱԺ նիստը վերածեց արցախատյացության և անառողջ ինտրիգների քննարկման»․ Տիգրան Աբրահամյան
2310:00
Հրապարակվել է ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը
2809:54
Ալեն Սիմոնյանով զբաղվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. ինչ էթիկա է խախտվել․ «Ժողովուրդ»
3909:24
Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը․ «Հրապարակ»
6209:18
Սահմանամերձ գյուղի արոտավայրում ական են հայտնաբերել․ «Հրապարակ»
4409:12
ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում․ «Հրապարակ»
5509:06