«Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ 2026 թվականի մայիսի 22-ին՝ վերջին զանգի օրը, Տիգրանաշենի միջնակարգ դպրոցում միջադեպ է տեղի ունեցել։ Դպրոցի աշխատակիցների եւ գյուղի երկու բնակիչների միջեւ վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի եւ ծեծկռտուքի, ինչի հետեւանքով միջադեպին միջամտել են իրավապահները։ Վերջին զանգի օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Աիդա Կարապետյանն ու Հռիփսիմե Արզումանյանը գնացել են Տիգրանաշենի Պարույր Սեւակի անվան դպրոց։ Ըստ իրավապահների՝ նրանք դպրոցի ուսուցչանոցում վիճաբանել են տնօրեն Մելսիդա Գրիգորյանի հետ, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել, ապա մտել միջոցառման անցկացման սենյակ, շարունակել վիճաբանությունն ու վնասել դասասենյակի գույքը։
Վիճաբանության ընթացքում կանայք նաեւ ծեծել են դպրոցի տնօրենի անչափահաս դստերը՝ Մարինա Արզումանյանին։ Պատճառն այն է եղել, որ աղջիկը փորձել է պաշտպանել մորը, Աիդա Կարապետյանը ապտակել է նրան, իսկ Հռիփսիմե Արզումանյանը հարվածներ է հասցրել։ Մարինա Արզումանյանը մարմնի տարբեր հատվածներում լուրջ վնասվածքներ է ստացել։
Դեպքից հետո Աիդա Կարապետյանն ու Հռիփսիմե Արզումանյանը ձերբակալվել են։ Հետագայում Հռիփսիմե Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, իսկ Աիդա Կարապետյանի նկատմամբ՝ տնային կալանքը։
Տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք զրուցել դպրոցի տնօրեն Մելսիդա Գրիգորյանի հետ։ Տնօրենը հրաժարվեց հեռախոսով դեպքի մասին մեկնաբանություն տալ՝ նշելով, որ այցելենք գյուղ եւ տեղում զրուցենք։ Ի դեպ, Տիգրանաշենի դպրոցն այս տարի փակվող դպրոցների թվում է։ Տիգրանաշենի դպրոցական տարիքի երեխաներն այս սեպտեմբերի 1-ին գնալու են Պարույր Սեւակ գյուղի դպրոցը։ Տիգրանաշենն ադրբեջանական անկլավի անվան տակ ծրագրում են հանձնել Ադրբեջանին․ իշխանությունը ո՛չ հաստատում է այս տեղեկությունը, ո՛չ հերքում՝ հայտարարելով, որ այդ հարցերը լուծվելու են սահմանազատման շրջանակներում»։

«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
3122:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
6021:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
10621:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
15921:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8220:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
15420:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
17319:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12718:36