««Որևէ առնչություն չունեմ ապօրինությունների հետ, փորձում եք «թալանչու» պիտակ կպցնել»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից. «Գլխավոր դատախազության այսօրվա տարածած հայտարարությունը «սպասված» էր, նույնիսկ՝ ուշացած, քանզի հերթական հորինված գործն իմ դեմ դատարան էր ուղարկվել դեռ 20 օր առաջ։
Գործող ռեժիմը քաղաքական օպոնենտների դեմ գործի է դրել բոլոր հնարավոր լծակները, այդ թվում՝ այսպես կոչված ապօրինի գույքի բռնագանձման զենքը։ Այս գործընթացի հարուցման հիմքում ընկած է մեկ այլ շինծու պրոցես, որն իմ դեմ սկսվել է 2022 թվականին և ուղեկցվել է երկու տարուց ավել ապօրինի կալանքով, իսկ այժմ դատավարությունը այնքան անհետաքրքիր է և գործն այնքան փլված է, որ անգամ իշխանամետ մամուլը այն չի լուսաբանում։
Ես կտրականապես և ամբողջությամբ հերքում եմ ինձ կամ իմ ընտանիքին պատկանող կամ վերագրվող որևէ ապօրինի ֆինանսական միջոցի կամ անշարժ գույքի առկայությունը։
Իրականում ապօրինի են ոչ թե ինձ կամ իմ ազգականներին պատկանող գույքը, այլ այն քրեական և քաղաքացիական գործերը, որ հարուցվել են իմ և իմ թիմակիցների հանդեպ։
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա նույն հաջողությամբ ինձ վերագրվող գումարների չափով կարող էին երկու զրո ավել գրել, էլ ավելի աստղաբաշխական թիվ նկարեին, և դա նույնքան կապ կունենար իրականության հետ, որքան այս պահին մոգոնվածը։
Որևէ առնչություն ապօրինությունների հետ ես չունեմ և չեմ ունեցել ոչ իմ պաշտոնավարումից առաջ, ոչ պաշտոնավարման ընթացքում և ոչ պաշտոնավարումից հետո, և իրավունքները, անկախ այսօրվա գործող դատական համակարգի ողբալի վիճակից, պատրաստվում եմ պաշտպանել նաև դատարանում.
Հ.Գ. Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել։ Տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում։ Ձեր հորինած մեղադրանքներն ու քրգործերը վկա»։

«Դուք ճիշտ չեք հասկանում Նարեկին․ մենք խանգարելու ենք միջանցքին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
217:30
«Բոլոր 3-ին էլ չեն ընտրե՞լ․ ՔՊ-ն ուժ է ցույց տալիս, չնայած ուժ չունի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
817:24
««Որևէ առնչություն չունեմ ապօրինությունների հետ, փորձում եք «թալանչու» պիտակ կպցնել»․ Արմեն Աշոտյան
1617:18
«Ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր 3 թեկնածուներին չեք քվեարկելու»․ հարց՝ Վոլոդյա Հակոբյանին (տեսանյութ)
3617:12
«Ինչո՞ւ էիք ուզում չմասնակցել նիստերին»․ հարց՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
3217:06
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել դատական նիստերին
4216:54
«Հետագան ցույց կտա՝ ՀՀ դատական համակարգը մաս կկազմի՞ այս քաղաքական ծրագրի, թե՞ ոչ»․ Արթուր Ղամբարյան
4516:30
«ՌՈ պետի որդին, Մասիսի ՄՌՈւ-ի պետը սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում»․ Լիա Սարգսյան (լուսանկար)
6116:18