«Ասաց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասեց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը։
Տիգրանաշենը ՀՀ ինքնիշխան տարածքի անբաժան մասն է:
Որևէ իրավական հիմք մինչ օրս չի ներկայացվել, ըստ որի Տիգրանաշենը ՀՀ տարածք չէ։
1991-ի դեկտեմբերի դրությամբ/ ԽՍՀՄ փլուզում/ Տիգրանաշենը Հայաստանի անբաժան մաս է եղել։
Այն ՀՀ անբաժան մասն է եղել նաև Երրորդ Հանրապետության ողջ ընթացքում։
Նշել եմ, որ Հանրապետական կուսակցության կառավարման շրջանում երբևէ Տիգրանաշենի հարց չի քննարկվել։
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակային նշել է, որ իր կառավարման շրջանում «անկլավների հայց առհասարակ չի եղել»։
Նոր բան են մտածել. Արծվաշենը՝ մեզ, Տիգրանաշենը՝ Ադրբեջանին։
Սա կատարյալ անհեթեթություն է։
Իհարկե, Արծվաշենը մեր հայրենիքն է, բայց եթե Արծվաշենի վերադարձի գինը Տիգրանաշենի հանձնումը պետք է լինի, ապա Տիգրանաշենն ու Արծվաշենը համարժեք չեն՝ իրենց ռազմավարական առումներով: Իհարկե, երկուսն էլ մեր հայրենիքն են, մենք ուզում ենք, որ մեր հայրենիքն ամբողջականացվի:
Սակայն եթե այդ գինը լինելու է Տիգրանաշենը, նշանակում է՝ Ադրբեջանն ուղիղ մխրճվում է Արարատի մարզ, ուղիղ վերահսկողություն է սահմանում ամբողջ մարզի նկատմամբ և հայ-իրանական միջպետական ճանապարհի վրա՝ Սյունիքը կտրելով Հայաստանի մյուս հատվածներից։
Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել։
Վերադարձնո՞ղ են՝ թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ․ կմ տարածքը»։

«Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իրավիճակն առաջնագծում վատթարանում է»․ Պուտին
316:12
«Ասաց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը»․ Էդուարդ Շարմազանով
3716:00
«Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու սրանց ձեռագիրը ողջ ազգին կանգնեցրել է կործանարար փաստի առաջ»․ Շիրազ Խաչատրյան
5314:36
«Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո դրանով փոխել ընկալումը»․ Արմեն Հովասափյան
6313:42
«Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի օրը Գալուստ Սահակյանն ասել է, որ մենք Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ենք»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
9213:12
«Փաշինյանը պարտավոր է հրաժարվել Տիգրանաշենը և Տավուշի երկու ենթադրյալ անկլավները ՀՀ տարածքից դուրս ներկայացնող հայտարարություններից»․ ԱԺԲ
7213:00
Իրանը փոխել է իր ռազմական դոկտրինը
20012:25
«Ինչո՞ւ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
7912:12