Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հանդեպ իրականացվող հետապնդումնեը գուժում են իշխանությունների հերթական զիջումների մասին»․ Գառնիկ Դանիելյան

«Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հանդեպ իրականացվող հետապնդումնեը գուժում են իշխանությունների հերթական զիջումների մասին»․ Գառնիկ Դանիելյան
42
Այսօր, 20:06

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն զազրելի տեսարանը, որի ականատեսը եղանք այսօր, ոչ միայն բարդույթավորված անձնավորության քինախնդրության և հերթական հիստերիայի դրսևորումն էր, այլև դրսի տերերի կողմից իջեցված ուղիղ հրահանգ։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահն առ այսօր չի «մարսել» Արցախում հայկական կողմի տարած հաղթանակը և ՀՀ նախագահների՝ դրանում ունեցած ահռելի ներդրումը։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հանդեպ իրականացվող հետապնդումների նոր փուլի մեկնարկը գուժում է նաև, որ օրվա իշխանություններն առաջիկայում պատրաստվում են հերթական զիջումներին։
Բայց սա ոչ թե հուսալքվելու, այլ մեկտեղվելու, մեկ բռունցք դառնալու հրամայականի մասին է։ Միասին պետք է կանխենք Սահմանադրության փոփոխությունը, Վեհափառի և ՀԱԵ֊ի դեմ արշավները, Տիգրանաշենի և Տավուշից բնակավայրերի հանձնումը։
Լիակատար աջակցությունս՝ Ռոբերտ Քոչարյանին, նրա ընտանիքի անդամներին և բոլոր քաղհալածյալներին»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան