«Ինչ էլ անում է, գիտի՝ անխուսափելին գալու է». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փաշինյանական դատարանը 3 ամսով երկարաձգեց: Սա այս մարդու իդեա-ֆիքսն է՝ լավերին, խելոքներին, հայրենասերներին, հայասերներին փակի տակ պահել։
Թեպետ երկու տարվա բանտային կալանքից հետո Արմեն Աշոտյանը հիմա էլ տնային կալանքի ռեժիմում է, սակայն նրա տեղաշարժի և քաղաքական գործունեության իրավունքը խիստ սահմանափակված է:
Չկարծեք այդպես վարվելով, մարդկանց, ընդդիմադիր հայացքների, սկզբունքայնության համար փակելու հրամանը տվողը հանգիստ է, ապահով է զգում իրեն։ Ոչ, ամենևին։ Էդ անձը միևնույնն է՝ վախերի մեջ է, անորոշ է նրա քաղաքական և մարդկային ապագան, ներկան՝ մշուշոտ։ Եվ, սա է պատճառներից հիմնականը, որ էդ անձը փորձում է իր տերերին շարունակ և շարունակ սիրաշահել, ցույց տալ, որ ինքն իր տերերի ամեն ասածը կանի, միայն թե աթոռը տակից չքաշեն ու չգլորեն անդունդը։
Իրականում, աննախանձելի վիճակում է։ Է՞լ ինչ անի խեղճը, որ իր շուրջը, իր պաշտոնի գլխին մութ ամպեր չկուտակվեն։
Ինչ էլ անում է, գիտի՝ անխուսափելին գալու է․․․
հ․գ․ Զուտ մեկ արձանագրում, երբ, արդեն տարիներ շարունակ ՀՀԿ առաջին փոխնախագահ Արմեն Աշոտյանը նստեց, տնային կալանքի ենթարկվեց և դեռ ենթարկվում է, մենք մեղադրում, մեղավոր ենք համարում մեկ մարդու և նրա իշխանությունը և հենց նրա դեմ ենք պայքարում /արդեն ութ տարուց ավելի/, և, ոչ երբեք որևէ ընդդիմադիր ուժի կամ գործչի։ Մեր կռիվը, պայքարը այդ մեկի դեմ է և ոչ երբեք անգամ իրենց ընդդիմադիր «հռչակած» որևէ անձի կամ ուժի դեմ։
Վատ չէր լինի, գոնե հիմա սովորեիք ՀՀԿ-ից՝ իրականում պայքարեիք սրանց դեմ և ոչ թե Հանրապետականի․․․ Այդպես եք վարվում, այ, դրա համար էլ չի լինում այն, ինչ պետք է լինի․․․»։

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
2003:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
4702:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
12200:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
160Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
165Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
109Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
199Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
105Երեկ, 16:24