«Նշանակումներից առաջ լավ կլինի ձախողումների գույքագրում կատարեք»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նշանակումներից առաջ՝ ձախողումների գույքագրում․ «Նիկոլ Փաշինյան, Առողջապահության փոխնախարարներին ազատելու կամ նշանակելուց առաջ ցանկալի կլիներ Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել նաև համակարգի իրական արդյունքներն ու ձախողումների պատասխանատուներին։
Կա մի պարզ, ավանդական մեթոդ․ վերցնում եք սպիտակ թուղթ, բաժանում երկու մասի։ Ձախ կողմում գրում եք ձախողումները, աջ կողմում՝ հաջողությունները (եթե, իհարկե, այդպիսիք կան)։
Աջ հատվածը, հավանաբար, երկար ժամանակ չի զբաղեցնի։
Իսկ ձախ հատվածի հարցում պատրաստ եմ օգնել՝ ԱՀԱ-ի չլուծված խնդիրներից մինչև ապակովագրության ձախողում, բժիշկների անհատական լիցենզավորման քաոսից մինչև կանխարգելիչ ծրագրերի անկում, կադրային քաղաքականության ձախողումներից մինչև առողջապահության ցուցանիշների վատթարացում։
Խնդիրը փոխնախարարների անունները չեն։ Խնդիրը տարիներ շարունակ կուտակված ձախողումներն են, որոնց համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել»։

«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
5920:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
5319:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
6918:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
7018:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
10718:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
11517:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
12316:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
6316:36