Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ քաղաքում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և հանդես եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Այսօրվա մեր քննարկման թեման է «ՄԱԿ-ը որպես արդար աշխարհակարգի առանցքային տարր․ ՇՀԿ+ պետությունների ներդրումը բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում»։ Իմ տպավորությամբ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբևեռ և դա է հավասարակշռությունը, ասել է թե կայունությունն ու խաղաղությունն ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը։ Հայաստանի նման փոքր պետությունը ինչպե՞ս կարող է ներդրում ունենալ բազմաբևեռ աշխարհի կայացմանը։ Այս հարցին մենք գործնական պատասխան ենք տալիս ըստ էության բազմաբևեռ արտաքին քաղաքականություն վարելով, որն անվանում ենք հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Այդ քաղաքականության իմաստն հետևյալն է, երբ աշխարհաքաղաքական որևէ բևեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բևեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունը ինքնիշխանության և անկախության բարդություններով լեցուն ճանապարհին։
Նման քաղքականության հիմնական նպատակը ինքնիշախանությունը և անկախությունը պահպանելը և ուժեղացնելն է։ Եվ այս ռազմավարությունները մշակելիս եկել ենք այն եզրակացության, որ հնարավոր չէ անկախություն և ինքնիշխանություն ունենալ ապրելով կոնֆլիկտի պայմաններում և բազմաբևեռությունն այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես։ Այս է պատճառը, որ խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարևան Իրանի և Վրաստանի հետ, մենք գնում ենք մեր մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով, և սա, իհարկե, առավել առարկայական է դառնում նախորդ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շնորհիվ։ Հիմա մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։ Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արևելքից արևմուտք՝ այսինքն Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով, այլև հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սև ծովին։ Այնպես որ նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները։
Վերադառնալով բազմաբևեռ քաղաքականությանը նշեմ, որ Հայաստանը վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Եվրոպական միության հետ։ Հնդկաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա մենք աշխատում ենք դրա փաստաթղթային ձևակերպման վրա։ Այսօր ես հանդիպում կունենամ ՌԴ հարգելի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը։
Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը։ Ընդգծելով ՄԱԿ-ի առանցքային դերը բազմաբևեռ աշխարհի կառուցման գործում, ուզում եմ տեղեկացնել, որ սույն թվի հոկտեմբերին ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստանում տեղի է ունենալու կենսաբազմազանության COP17 համաժողովը և բոլորիդ հրավիրում եմ մասնակցել աշխարհի բազմաբևեռությունն ընդգծող այդ կարևոր միջոցառմանը»։

«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
3502:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
11500:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
156Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
160Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
108Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
195Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
104Երեկ, 16:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
95Երեկ, 16:12