«Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու»․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձը․ «Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է, նոր ուսումնական տարվա սկիզբը, նոր նպատակների ու երազանքների ճանապարհի առաջին օրը։
Այս օրը հազարավոր երեխաներ ու երիտասարդներ առաջին անգամ ոտք են դնում կրթական հաստատություններ, շատերն էլ վերադառնում են դպրոցներ ու բուհեր՝ շարունակելու իրենց կրթական ճանապարհը։ Նրանցից յուրաքանչյուրն արժանի է անհոգ մանկության և երիտասարդության, արժանապատիվ կրթության և ապահով ու բարեկարգ միջավայրի։
Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու, որտեղ գյուղի և քաղաքի յուրաքանչյուր երեխա կունենա որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություն, և որտեղ ոչ մի երիտասարդ ստիպված չի լինի լքել բուհը՝ ուսման վարձը վճարելու ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով։
Ուժեղ Հայաստան նշանակում է արժանապատիվ դպրոցներ, արժանապատիվ աշակերտներ և ուսանողներ, կրթված ու ինքնավստահ սերունդ, որը վստահ է իր ապագայի նկատմամբ։
Որովհետև ուժեղ երկիրը սկսվում է դպրոցից։ Ուժեղ դպրոցից ծնվում է ուժեղ սերունդ, իսկ ուժեղ սերունդն է կառուցում ուժեղ Հայաստան։
Շնորհավորում ենք Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ։
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, թող նոր ուսումնական տարին լինի խաղաղ, անհոգ, հաջողություններով և նոր գիտելիքներով լի։
Շնորհավորում ենք նաև բոլոր ուսուցիչներին, դասախոսներին, մանկավարժներին և կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։ Ձեր ամենօրյա աշխատանքով դուք ձևավորում եք ոչ միայն գիտելիք ունեցող, այլև արժանապատիվ, պատասխանատու և ուժեղ քաղաքացի։
Ուժեղ Հայաստան՝ հանուն կրթված սերնդի և մեր երեխաների արժանապատիվ ապագայի»։

«Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա կժամանեն սեպտեմբերի 5-ին». #Axios
7418:01
«Երեք փակուղիները ճոճում են Նիկոլի իշխանության հիմքերը»․ Նարեկ Մալյան
6317:18
«Անվտանգության համակարգը պետք է փոխել այն դեպքում, երբ նոր համակարգն ավելի ուժեղ և արդյունավետ է»․ Վահան Բաբայան
5217:12
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
6516:48
«Թրամփը Իռլանդիա կմեկնի նոր Boeing 747-ով, որի անվտանգությունը մտահոգություններ է առաջացնում»․ #WP
14816:43
«Խաղամոլի դրույք է դրված սեղանին, և այդ դրույքը Հայաստանի պետականությունն է»․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
6016:36
«Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ պատճառ չկա»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
6516:24
«Այսինքն՝ գործարարները պիտի մտածեն, որ հանկարծ քո ու աղջիկներիդ ներվերի վրա չազդե՞ն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6916:12