«Չեմ բացառում, որ Ադրբեջան այց կկատարեմ, բայց որևիցե ժամկետ չեմ կարող ասել»․ Ալեն Սիմոնյան

«Հաջիևի հետ հանդիպման հիմնական օրակարգը խաղաղության խորացումն է»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ «Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ անձամբ շփմամբ, թե հանդիպմանը (Փաշինյան-Ալիև՝ խմբ․) ներկա լինելով՝ ես տեսնում եմ, որ ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է և անում է այս պահի դրությամբ։ Պարզ է, մենք ունենք հարցեր, որոնք բարձրացնում ենք և դեռ դրանց հետ կապված լուծման խնդիր կա, մասնավորապես այնտեղ պահվող անձանց, անհայտ կորածների հետ կապված։ Այդ բոլոր հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել, խորացնել, նոր մեխանիզմներ ներդնել, որպեսզի այդ հարցերն լուծում գտնեն»,- նշեց ԱԽ քարտուղարը։
Իսկ թե արդյոք առաջիկայում պատրաստվում է գնալ Ադրբեջան՝ Ալեն Սիմոնյանը նշեց․ «Նման հանդիպում նախատեսվել է ժամանակին, երբ պարոն Գրիգորյանն է եղել ԱԽ քարտուղար և պարոն Հաջիևը եկել է ՀՀ, չեմ բացառում, որ նման այց կանեմ, բայց որևիցե ժամկետ չեմ կարող ասել»։

«Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա կժամանեն սեպտեմբերի 5-ին». #Axios
2118:01
«Երեք փակուղիները ճոճում են Նիկոլի իշխանության հիմքերը»․ Նարեկ Մալյան
4817:18
«Անվտանգության համակարգը պետք է փոխել այն դեպքում, երբ նոր համակարգն ավելի ուժեղ և արդյունավետ է»․ Վահան Բաբայան
4517:12
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
5916:48
«Թրամփը Իռլանդիա կմեկնի նոր Boeing 747-ով, որի անվտանգությունը մտահոգություններ է առաջացնում»․ #WP
13416:43
«Խաղամոլի դրույք է դրված սեղանին, և այդ դրույքը Հայաստանի պետականությունն է»․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
5616:36
«Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ պատճառ չկա»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
6216:24
«Այսինքն՝ գործարարները պիտի մտածեն, որ հանկարծ քո ու աղջիկներիդ ներվերի վրա չազդե՞ն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6716:12