National Geographic-ը Հայաստանը ներառել է 2027 թվականի աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում

Ամերիկյան հեղինակավոր National Geographic ամսագիրը Հայաստանը ներառել է 2027 թվականին այցելության արժանի աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների իր ամենամյա ընտրանիում՝ ուշադրություն հրավիրելով երկրի բնության, պատմամշակութային ժառանգության և արշավային զբոսաշրջության զարգացման հնարավորությունների վրա։
Հրապարակման մեջ Հայաստանի գրավչությունը ներկայացվում է Անդրկովկասյան արահետի (Transcaucasian Trail) միջոցով, որն անցնում է երկրի գեղատեսիլ լեռնային շրջաններով՝ բացահայտելով բնապատկերների բազմազանությունը, պատմական հուշարձաններն ու գյուղական համայնքները։
Արահետը ձգվում է Հայաստանի հարավում գտնվող Մեղրիից մինչև հյուսիսում՝ Արփի լիճ։ Այն հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին ուսումնասիրել լեռնային լանդշաֆտները, ալպյան հովիտները, միջնադարյան վանքերն ու Մետաքսի ճանապարհի պատմական քարավանատները։
National Geographic-ը կարևորում է նաև արշավային ենթակառուցվածքների զարգացումը՝ ներառյալ բարեկարգված երթուղիները, ուղղորդող ցուցանակները, ճամբարատեղիներն ու քարտեզները։ Արշավները հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին ոչ միայն վայելել Հայաստանի բնությունը, այլև ծանոթանալ տեղական համայնքների կյանքին, ավանդույթներին և խոհանոցին։
Հայաստանի զբոսաշրջային ներուժի մասին խոսելիս հրապարակման մեջ ուշադրություն է դարձվում նաև Հայաստանի ազգային արահետի զարգացման նախաձեռնությանը, որի նպատակն է ստեղծել երկարատև երթուղի՝ կապելով տարբեր բնակավայրեր և զբոսաշրջիկներին հնարավորություն տալով բացահայտել երկրի առավել քիչ հայտնի անկյունները։
Հայաստանի ներառումը National Geographic-ի 2027 թվականի զբոսաշրջային ուղղությունների ընտրանիում միջազգային հարթակում երկրի ճանաչելիության բարձրացման ևս մեկ հնարավորություն է։ Այն ընդգծում է, որ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ոչ միայն պատմամշակութային զբոսաշրջության, այլև ակտիվ հանգստի, լեռնային արշավների և բնության հետ անմիջական շփման սիրահարների համար։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
12600:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
80Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
88Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
93Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
165Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
112Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
112Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
99Երեկ, 18:36