«ՀՀ-ն Իրանի հետ կարող է հզոր պատնեշ դառնալ իսլամական դաշինքի ձևավորման ճանապարհին»․ Արա Պապյան

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արևմուտքն անհանգստացած է իսլամական աշխարհում ձևավորվող Թուրքիա–Պակիստան–Սաուդյան Արաբիա ռազմաքաղաքական առանցքով։ Դրան միանալու տրամադրություններ են ի հայտ գալիս նաև այլ երկրներում, մասնավորապես՝ Եգիպտոսում։ Հետևաբար, Արևմուտքն իսկապես մտահոգվելու լուրջ հիմքեր ունի։
Այս վտանգավոր միտման խորացումը կանխելու համար Արևմուտքը պետք է դուրս գա թմբիրից և անցնի վճռական գործողությունների։ Բավական է նայել քարտեզին՝ հասկանալու համար, որ ձևավորվող «Իսլամական ՆԱՏՕ-ն» աշխարհագրորեն մասնատելու և միասնական ռազմաքաղաքական տարածքի ստեղծումը կանխելու համար անհրաժեշտ է երկու առանցքային զարգացում։ Առաջինը՝ Իրանում իշխանափոխություն և աշխարհիկ կառավարման հաստատում։ Երկրորդը՝ Վիլսոնի իրավարար վճռի իրականացում և Հայաստանի օրինական տարածքային իրավունքների վերականգնում։
Այդ դեպքում Հայաստանը, Իրանի հետ միասին, կարող է աշխարհագրական և ռազմավարական հզոր պատնեշ դառնալ միասնական սուննի իսլամական ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման ճանապարհին»։

«ԵՄ-ն զարգացնում է ՀՀ-ի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն». Արարատ Միրզոյան
3222:48
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ
4722:36
«Փորձում է շեղել, որպեսզի մարդիկ պահանջեն ոչ թե Աջափնյակի մետրո, այլ Աջափնյակի բարեկիրթ թաղապետ»․ Հակոբ Բադալյան
4822:18
«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ
13821:24
«СОР 17-ը ծառայեցնում եք պետբյուջեի հաշվին հարստանալո՞ւն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5921:18
«Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և արձագանքի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
7120:24
«Պարզվում է՝ նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա»․ Կարեն Հեքիմյան
6120:00
«Ժամանակին շարքային բուքմեյքեր Սերոբը լսել է, որ թաղապետերի աշխատավարձը դառնալու է 1.2 միլիոն դրամ». Արեգ Սավգուլյան
7618:48