«1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «106 տարի առաջ՝ 1920-ի սեպտեմբերի 28-ին, Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը: Սկսվեց թուրք-հայկական հերթական պատերազմը: Հայաստանը միջազգային ծանր դրության մեջ էր և դաշնակիցներից չստանալով օգնություն՝ մնաց միայնակ թշնամու դեմ։
Այդ ժամանակ խորհրդային Ռուսաստանում իշխանություն էին կազմել բոլշևիկները՝ Լենինի գլխավորությամբ, իսկ Լենինը բարեկամություն էր անում Քեմալ Աթաթուրքի հետ, իսկ եվրոպական երկրները և ԱՄՆ-ն, որոնք խոստացել էին աջակցել Հայաստանին արտաքին ագրեսիայի դեպքում, ձեռքերը լվացին ու դարձան կողքից դիտող։ Ավելին, Անգլիան ակտիվորեն օգնում էր Թուրքիային։
Թուրքական բանակի գլխավոր ուժը Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարության ներքո գտնվող 15-րդ կորպուսն էր, որտեղ ընդգրկված էր շուրջ 30 հազար զինվոր, ինչպես նաև թուրքական ու քրդական բազմահազար աշխարհազոր:
Նման պայմաններում հայկական բանակը կատաղի մարտեր մղեց Սուրմալուի ճակատում: Հոկտեմբերի 30–ին, սակայն, Կարսի մատույցների մոտ տեղի է ունենում մեծ դավադրություն, և հայ բոլշևիկների օգնությամբ թուրքերը գրավում են Կարսը, մեկ օրում 6000 հայ դառնում են կոտորածի զոհ։
Կարսի աղետն էլ կանխորոշում է պատերազմի ելքը:
Թուրքերը նոյեմբերի 7–ին գրավում են Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12–ին՝ Աղինը և երկու ուղղությամբ հարձակումը շարունակում դեպի Երևան: Կարսի մարզ և Սուրմալուի գավառ ներխուժած թուրքական զորքերը բռնությամբ տեղահանում, բնաջնջում էին հայ և ռուս խաղաղ բնակչությանը, ավերում նրանց բնակավայրերը:
Նոյեմբերի 29-ին Իջևանի կողմից Հայաստան է մտնում բոլշևիկյան կարմիր բանակը և թիկունքից հարվածում Թուրքիայի դեմ կռիվ տվող հայկական զորքին։
Դրան գումարվում է նաև ժողովրդի մեջ տարածված քարոզչությունը, թե թուրքերը բարեկամ են և նպատակ չունեն հայերի հետ թշնամանքի, ուզում են խաղաղություն, հետևաբար պետք է հանձնվել։
Բազմաթիվ վայրերում հայկական կանոնավոր բանակին օգնելու փոխարեն ժողովուրդը խանգարում էր և պահանջում դադարեցնել «բարեկամ թուրքերի» հետ կռիվը։
Ի վերջո, դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալեքսանդրապոլում Հայաստանի արդեն հրաժարական տված կառավարության պատվիրակությունը Թուրքիայի հետ կնքեց ծանր պայմաններով հաշտության պայմանագիր, որը օրինական չէր՝ հաշվի առնելով, որ հայկական կողմն արդեն հրաժարական էր տվել։
Հայությունը չդրսևորեց բացարձակ միասնականություն ու համերաշխություն, ինչպիսին ի հայտ էր բերել 1918 թ. մայիսյան հերոսամարտերի օրերին: Դրա հիմնական պատճառներից էին միջազգային մեկուսացվածությունը, դեռևս չվերականգված թույլ տնտեսությունը, քայքայիչ քարոզչությունից հայկական բանակի կազմալուծումը և դրա դիմաց թուրքական բանակի զինամթերքով հագեցվածությունը, շահագրգիռ կողմերի՝ Թուրքիային ցույց տված դիվանագիտական, նյութական և քաղաքական օգնությունը և այլն։
Պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց ազգային միասնության, սեփական ուժերին ապավինելու և հայրենիքի պաշտպանության համար համառ ու կազմակերպված պայքարի անհրաժեշտությունն ու կարևորությունը»։

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
9120:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11718:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
9517:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11816:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16516:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
10216:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9715:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
10114:54