«Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան». Նարինե Դիլբարյան

ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անպարագիծ ամոթ և նողկանք էր երեկվա Հ1-ի «համերգային» հեռարձակումը, այսօր հայտարարում են՝ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը․ Հ1»։ Թաթայի «ներողություն» գրահյուսի ձևակերպումը շահեկան էր՝ «սխալ»։ Օգտվեցին։ Բայց արդյոք դա «սխալ» է լոկ, հավաքակա՞ն սխալ, մեկը չկար ղեկավար և մնացյալ կազմում՝ ամոթանք տար, հիշեր մեր զոհերին, մարդ լինելու նուրբ ու կարևոր արվեստը, փաստորեն չկար։ Եվ ընդհանրապես պարզ չէ՝ ինչ «պատասխանատվություն են ընդունում»։ Հայերենում պատասխանատվությունը կրում են, ստանձնում, սխալն են ընդունում։ Չգիտեմ՝ ում հոգին թեթևացավ, իրականում ցավն ու ամոթը, վիրավորանքը խեղդում են։
Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան։ Իսկ Ադրբեջանի հեռուստատեսության ալիքներով՝ իրենց «հերոս զոհերի» խոնարհում-փառաբանում էր։ Հարձակված «զոհերի»։ Այսպես էլ ապրում ենք…»։

ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
10618:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
8617:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11016:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
15816:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
9816:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9215:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
9614:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
23214:37